National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2007
Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման խնդիրները

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որին մասնակցել են երկու երկրների դեսպանները, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ԻԻՀ արտաքին գործերի նախարար, միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մանուչեհր Մոթաքին, ԻԻՀ նախագահի գլխավոր խորհրդական Սամարե Հաշեմին, ԻԻՀ խորհրդարանի անդամ Նաթեղ Նուրին, այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստանի Հանրապետություն այցի արդյունքները, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ միջխորհրդարանական կապերի խորացման հնարավորությունները:

Կողմերը գոհունակություն են հայտնել այցի արդյունքներից` հայ-իրանական արդյունավետ համագործակցությունը համարելով հարեւանների միջպետական հարաբերությունների շատ լավ օրինակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am