National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.10.2007
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց

1.  Երկուշաբթի,  29 հոկտեմբերի 2007թ., ժ. 11.00.

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝
1. «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկում.
- օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված    հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները  (գնաճի սցենարը, բյուջեի   դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը),
- եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը),
-  բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը.  (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամի  բյուջեի  ձեւավորում, բյուջետային ծախսերի տարածքային բաժանում եւ  տեղական բյուջեներ),
-  բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը,

2. «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում,

3.ՀՀ կենտրոնական բանկի 2008թ. բյուջեի նախագծի քննարկում: 
  Զեկուցողներ՝  ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի  նախարար  Վ. Խաչատրյան
  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան  
 
Հրավիրվում են՝ 
ՀՀ Վարչապետ Ս. Սարգսյանը,
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման  նախարար  Հ. Աբրահամյանը,                                             
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար   Ա. Վարդանյանը,    
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ  Ս. Մնացականյանը,                           
ՀՀ հարկային պետական ծառայության պետ Վ. Բարսեղյանը,
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա.Ավետիսյանը, 
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ.Խաչիկյանը:  

 
2.Երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2007թ., ժ. 11.00.

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի   եւ ֆինանսավարկային  եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝
«Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորում:
Զեկուցողներ`
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման  նախարար    
Հ.Աբրահամյան  
ՀՀ  Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյան  
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հ.Քոթանյան                                                                               
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար      
Մ.Թոփուզյան                                                                                                                
Հ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար             
Ա.Հակոբյան                                                                                                             
ՀՀ արդարադատության նախարար Գ.Դանիելյան
ՀՀ դատական դեպարտամենտի  ղեկավար      Ա.Մկրտչյան                                                                                  
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյան                                                                 
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Գ.Ոսկանյան                                                                             
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ  Մ.Բադալյան
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ.Ազարյան
Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյան եւ մարզպետներ     
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը:
                                    
 
3. Երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2007թ., ժ. 15.00.

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  եւ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝
«Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորում:
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյան
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը:                                                   


4.  Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի 2007թ., ժ. 11.00.

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի  եւ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝
 « Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եւ  սպորտի, տեղեկատվության ոլորտների ֆինանսավորում:
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյան 
ՀՀ մշակույթի  նախարար Հ. Պողոսյան  
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար  Ա.Գրիգորյան                                                                                           
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի                  
նախագահ Գ. Ամալյան
ՀՀ hանրային   հեռուստառադիոընկերության  խորհրդի նախագահ 
Ա. Հարությունյան
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար  Վ. Խաչատրյանը:

5.  Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի 2007թ., ժ. 15.00.

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահություն եւ բնության պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային    հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝
 «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության,  առողջապահության եւ բնապահպանության ոլորտների ֆինանսավորում, բյուջեի եւ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամի փոխհարաբերությունների հետ կապված  հարցեր:
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար  Ա. Վարդանյան 
ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյան 
ՀՀ բնապահպանության   նախարար Ա.Հարությունյան                                                                                  
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական  հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյան 
Հրավիրվում է՝  ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը:                                               

6.  Հինգշաբթի,  1 նոյեմբերի 2007թ., ժ. 11.00.

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝
«Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսավորում եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ:    
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների  եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյան
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը:


7. Հինգշաբթի, 1 նոյեմբերի 2007թ., ժ. 13.00

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

 Օրակարգը ՝
«Հայաստանի  Հանրապետության  2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  եվրոպական ինտեգրման  հարցերի ֆինանսավորում                        
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյան
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար  Վ. Խաչատրյանը:

8. ա) Հինգշաբթի, 1 նոյեմբերի 2007թ., ժ.15.00

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  եւ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ  

Օրակարգը ՝
 «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված. ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության,  տարածքային կառավարման նախարարության փրկարար  ծառայության ֆինանսավորում
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ ոստիկանության պետ Հ. Հարությունյան 
ՀՀ  ազգային անվտանգության ծառայության տնօրեն  Գ. Հակոբյան 
ՀՀ տարածքային կառավարման նախարարության փրկարար  ծառայության   պետ Է.Բարսեղյան
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը:

8. բ) Հինգշաբթի, 1 նոյեմբերի 2007թ., ժ.17.00

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  եւ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը  դռնփակ է)

Օրակարգը ՝
«Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված. պաշտպանության նախարարության  ֆինանսավորում:    
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
 ՀՀ պաշտպանության  նախարար  Մ. Հարությունյան
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը:


9. Ուրբաթ, 2 նոյեմբերի 2007թ., ժ. 11.00

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի եւ  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի hամատեղ նիստ

Օրակարգը ՝
1.«Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված ֆինանսավորում` արդյունաբերություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ եւ կապ,   էներգետիկ համակարգ, խմելու եւ ոռոգման ջուր, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն:
     
2.   «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղականություն:
 Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի  նախարարության ներկայացուցիչ
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար  Ն. Երիցյան                      
ՀՀ էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյան   
ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյան,                                                                                          
ՀՀգյուղատնտեսության նախարար Դ.Լոքյան                                                               
ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարար  Ա. Մանուկյան 
ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի                            
 նախագահ Ռ.Նազարյան                                                                                        
ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյան
ՀՀ տարածքային կառավարման նախարարության  ջրային տնտեսության          
պետական  կոմիտեի նախագահ Ա. Անդրիասյան                            
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ         
Վ.Բարսեղյան
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի   
նախագահ   Ա. Ավետիսյան
Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը:                   
 

10.  Մինչեւ 6 նոյեմբերի 2007թ. ժ. 18.00

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները ներկայացնում են ԱԺ աշխատակազմ:

11. Չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2007թ /մինչեւ ժ. 15.00/

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2007թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները ներկայացնում է  ՀՀ կառավարություն:

 12. Երկուշաբթի, 12 նոյեմբերի  2007թ.

ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկությունը  ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության  2008թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկելու եւ քննարկելու  մասին։ 


              


 


 


25.10.2007
ԱԺ քառօրյա նիստերն ավարտվեցին
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Քվեարկությամբ ընդունվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը. երկրորդ  ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am