National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.09.2007
Եգիպտոսի դեսպանն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Վահիդ Էլդին Իսմայիլ Գալային:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց, որ նա մեծ ներդրում կունենա հայ-եգիպտական  հարաբերությունների զարգացման գործում եւ իր աջակցությունն առաջարկեց Ազգային ժողովին առնչվող խնդիրներում: Նշվեց, որ երկու երկրների միջեւ ակտիվ ու բարեկամական հարաբերություններ են հաստատվել` բոլոր խնդիրների շուրջ համաձայնության առկայությամբ: Պարոն Թորոսյանը բարձր գնահատեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Եգիպտոսը միշտ հավասարակշռված ու արդարացի վերաբերմունք է ունեցել, Հայաստանն էլ Եգիպտոսի եւ արաբական աշխարհի խնդիրները ճիշտ է գնահատել ու համարժեք դիրքորոշում է դրսեւորել: Քաղաքական մակարդակում արդյունավետ ու փոխշահավետ այդ հարաբերությունները հիմնվում են ժողովուրդների իմաստնության ու դարավոր կապերի վրա եւ բոլոր առումներով զարգացման լավ հնարավորություններ ու հեռանկարներ ունեն: ԱԺ նախագահը, ան դրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանում միշտ եղել է Եգիպտոսի հետ պատգամավորական բարեկամության խումբ եւ նորընտիր չորրորդ գումարման Ազգային ժողովում էլ առաջիկայում նման խումբ կստեղծվի: Նշվեց նաեւ, որ մի շարք միջազգային կազմակերպություններ կան, որտեղ փոխադարձ օգտակար է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ աշխատանքը: Հարաբերությունների խորացման համար լավ հիմք է Եգիպտոսում հայ համայնքի առկայությունը: ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը, կարեւորելով մարդկային գործոնի եւ փոխայցերի դերը միջպետական հարաբերություններում, Եգիպտոսի Արաբական Հանրապետության խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:

Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Վահիդ Էլդին Իսմայիլ Գալան ընդունելության համար շնորհակալություն հայտնելով` նշեց իր գոհունակությունը Հայաստանում աշխատելու հնարավորության համար եւ արձանագրեց, որ Եգիպտոսում Հայաստանը համարվում է ամենամոտ բարեկամ երկիր եւ ինքը բոլոր ջանքերը կգործադրի երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար: Դեսպանը տեղեկացրեց, որ Եգիպտոսի խորհրդարանում գործում է Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խումբ եւ կարեւորեց փոխայցերը` իբրեւ համագործակցության մեխանիզմների մշակման միջոց եւ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքի հիմք: Նրա խնդրանքով Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն իրազեկեց խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորության ու քաղաքական համակարգի գործունեության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am