National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.07.2007
Ագոյի խումբն Ազգային ժողովում

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող վերահսկման Ագոյի խմբին` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը, Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Ողջունելով հյուրերին`  ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իրազեկեց, որ նորընտիր խորհրդարանն արդեն սկսել է աշխատանքները եւ կառավարության ծրագրի հաստատումից հետո, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ` արտահերթ նստաշրջան է գումարել` օրակարգում ունենալով նաեւ տնտեսական բարեփոխումներին առնչվող օրինագծեր: Ազգային ժողովը շարունակելու է սահմանադրական փոփոխությունների կիրառումը օրենսդրության մեջ: ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններն արժանացել են միջազգային կառույցների, այդ թվում ԵԽԽՎ-ի, բարձր գնահատականին` իբրեւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան լավագույն ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եւ նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտության դեպքում խորհրդարանը պատրաստ է միջազգային փորձագետների հետ համագործակցել` նախագահական ընտրությունները եւս լավագույնս անցկացնելու համար:

ԵԽ նախարարների կոմիտեի Ագոյի խմբի ղեկավար, Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենը շնորհավորեց ԱԺ նախագահին` պաշտոնում վերընտրության առիթով եւ նշեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը նրա ղեկավարելու տարիներին հիանալի հարաբերություններ ու համագործակցություն է ձեւավորվել, որը կարող է հիմք ծառայել հետագա կառուցողական աշխատանքի համար: Պարոն Սյոգրենը կարեւորելով նախագահական ընտրությունները եւս ժողովրդավարական չափանիշներով անցկացնելը, վերահաստատեց, որ Եվրախորհուրդը պատրաստ է ցանկացած հարցում համագործակցել եւ աջակցել Ազգային ժողովին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ մի քանի օր առաջ է ստացել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը  Ընտրական օրենսգրքի վերաբերյալ եւ արդեն իսկ հանձնարարել է ուսումնասիրել. փոփոխությունների անհրաժեշտության դեպքում ամռան ամիսներին առաջարկությունները կնախապատրաստվեն, աշնանային նստաշրջանում Ազգային ժողովը հարկ եղած փոփոխությունները կքննարկի եւ կընդունի:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` պարոն Սյոգրենը տեղեկացրեց, որ մի շարք հանդիպումներ ունենալով դատական համակարգի ներկայացուցիչների հետ` համոզվել է, որ մեծ աշխատանք է սպասվում: ԱԺ ն ախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրություններից առաջ կարճ ժամանակամիջոցում արդյունավետ աշխատելով` Ազգային ժողովը ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեին օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Սահմանադրությանը, այդ թվում ընդունվեց Դատական նոր օրենսգիրքը եւ հիմա արդեն դատական բարեփոխումների երկրորդ փուլն է սկսվում: ԱԺ նախագահը բացառիկ կարեւոր գնահատեց դատաիրավական բարեփոխումները` նշելով, որ խորհրդարանն այդ ճանապարհին ոչ մի խոչընդոտի չի հանդիպել: Նշվեց նաեւ, որ մինչեւ սեպտեմբեր կկազմվի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված օրինագծերի ընդունման ժամանակացույցը, համաձայն որի` կշարունակվի սահմանադրական բարեփոխումներին օրենսդրական դաշտի համապատասխանեցումը:

Քննարկվեցին նաեւ բազմակուսակցական համակարգի կայացմանն ու զարգացմանը, չորրորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների ձեւավորման սկզբունքներին առնչվող հարցեր. նշվեց, որ բոլոր հանձնաժողովներում եւ պատվիրակություններում ընդգրկված են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ օրենքը բոլորովին չուներ այն ենթատեքստը, ինչ քննարկումների ընթացքում ներկայացվում էր. մասնավորապես առաջարկվող փոփոխությունները չէին վերաբերում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման խնդրին, ինչի իրավական հիմնավորումները Աժ նախագահն իր արտահերթ ելույթում տվել էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր, որ հետաքրքրում էին Ագոյի խմբի` Շվեդիան, Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Լատվիան ներկայացնող դեսպաններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am