National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.06.2007
Հանդիպում հանձնաժողովում

Հունիսի 29-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Լիտվայի ԱԳՆ պատվիրակությանը` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Արունաս Վինկունասի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները, կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը` եւ հանձնաժողովների, եւ բարեկամական խմբերի մակարդակով: Պարոն Ադոնցն անդրադարձավ եվրաինտեգրման գործընթացներում Հայաստանի համար լիտվական փորձի կարեւորությանը` հատկապես եվրոպական նոր հարեւանության ծրագրի շրջանակներում եւ բարձր գնահատեց Լիտվայի փորձը Եվրոպային ինտեգրվելու եւ միջազգային տարբեր ձեւաչափերով համագործակցության առումով: Անհրաժեշտ համարվեց փոխգործակցության ակտիվացումը տնտեսության ոլորտում: Պարոն Աշոտյանը կարեւորեց փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում եւ հասարակական երկխոսության ակտիվացումը:

Պարոն Վինկունասը նշեց, որ որպես Եվրամիությանը նոր անդամագրված երկիր, Լիտվան հետաքրքրված է ԵՄ հարեւան պետությունների վարած քաղաքականությամբ, Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակով: Նշվեց, որ ԵՄ-նոր հարեւաններ ծրագրի շրջանակներում համագործակցությունը առավել գործնական բնույթ կկրի: Կարեւորվեց միջխորհրդարանական կապերի խորացումը, նշվեց, որ Լիտվայի խորհրդարանում գործում է Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս:


07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am