National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.06.2007
Սկսվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը

Հունիսի 27-ին Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որը ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համաձայն` հրավիրվել էր ՀՀ նախագահի նախաձեռնությամբ եւ սահմանած օրակարգով:

Քվեարկությամբ խորհրդարանը որոշեց առաջին ընթերցում  անցած օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ դրանց քվեարկությունից հետո` 24 ժամվա ընթացքում:

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նշեց, որ օր ենքն ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 12-ից, սակայն անցած ժամանակահատվածում պարզվել է, որ օտարերկրյա պետությունները եւ միջազգային կազմակերպությունները, որոնք ցանկանում են դրամաշնորհներ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, ձեռնպահ են մնում, քանի որ այդ պայմանագրերը միջպետական են եւ ենթակա Ազգային ժողովի վավերացմանը: Որպեսզի պարզեցվի դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների, նվիրատվությունների տրամադրումը կամ իրականացվի տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն, առաջարկվում է այդ պայմանագրերը չներկայացնել ԱԺ հաստատմանը, այլ` ենթարկել ՀՀ նախագահի հաստատմանը: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Դանիելյանի` փոփոխությունների արդյունքում միջպետական պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կարագացվեն:

Գեւորգ Դանիելյանը նկատեց նաեւ, որ պայմանագրերը ԱԺ-ի վավերացման պարագայում ընթացակարգը բարդացված է, քանի որ մինչ խորհրդարանին ներկայացվելը պետք է ստացվի նաեւ Սահմանադրական դատարանի եզրակացությանը:

Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա նշեց, որ քննարկվող օրինագիծը կարեւոր նշանակություն ունի եւ պետք է ունենա մեկ նպատակ` «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում ներառված դրույթները, մոտեցումները, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերին,համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, եթե որոշակի անհամամասնություններ կան: Ընդ որում` դուրս չգալով Սահմանադրությամբ սահմանված շրջանակներից: Սակայն, ասաց նա, առաջարկվող օրինագծի երկրորդ հոդվածը թերի է կազմված, ինչը քննարկվել է հիմնական զեկուցողի հետ եւ պայմանավորվածություն  ձեռք բերվել, որ երկրորդ ընթերցման կներկայացվի լրամշակված տարբերակ: Իսկ թերությունը այն է, որ ՀՀ  Սահմանադրության 81 հոդվածի Գ կետի համաձայն` ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրերը պետք է վավերացնի Ազգային ժողովը:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին ՀՀԿ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` ներկայացված օրինագծի որեւէ դրույթ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, իսկ առաջարկված փոփոխությունները կարող են նպաստավոր լինել երկրի համար, քանի որ բարդացված ընթացակարգն առաջարկվում է պարզեցնել: Այս տեսակետին կողմ արտահայտվեց նաեւ պատգամավոր Վարդան Այվազյանը, նշելով, որ խնդրին առնչվել է նախարար եղած ժամանակ:

Պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը,Վիկտոր Դալլաքյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Հովհաննես Մարգարյանը դեմ արտահայտվեցին օրինագծին,նշելով, որ առաջարկվող փոփոխությունները կսահմանափակեն Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի լիազորությունները եւ գործառույթները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ փոփոխությունները կհանգեցնեն խորհրդարանի լիազորությունների սահմանափակմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզեցված հարկման դաշտում եւ ընդհանուր հարկման դաշտում հավասար պայմանների ապահովումն է:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ 2000 թվականին ընդունված օրենքի նպատակը փոքր ձեռներեցության զարգացումն էր` ստեղծելով բարենպաստ հարկային դաշտ, որում կարող էին գործել տարեկան մինչեւ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունները:Սկզբնական շրջանում պարզեցված հարկով աշխատել են 2000 հարկատուներ, սակայն դրանց թիվը կտրուկ ավելացել է` այդ հարկման դաշտում ընդգրկելով միջինից բարձր ձեռներեցության ներկայացուցիչների: Այս տարի նրանց թիվը հասել է 26025-ի: Չնայած ավելացել են հարկատուները,համարժեք չեն ավելացել պարզեցված հարկային մուտքերը:Այս իսկ պատճառաբանությամբ` առաջարկվում է տնտեսությունում համատարած կիրառում գտած պարզեցված հարկը դարձնել միայն մանրածախ առեւտրի եւ բնակչությանն ուղղված կենցաղային, անհատական սպասարկման բնագավառում գործունեություն իրականացնող փոքր ձեռներեցության հարկ:

Օրինագծի վերաբերյալ պատգամավորների դիրքորոշումները հիմնականում դրական էին` բյուջեի մուտքերի մեծացման նպատակով առաջարկվում էին նաեւ այդ ոլորտի օրենսդրական դաշտի այլ փոփոխություններ, ուշադրության կենտրոնում պահելով հարկատեսակները եւ չմոռանալով աշխատատեղերի պահպանման խնդիրը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 28-ի նիստում, ժամը 11-ից:


27.06.2007
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» օրենքում
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 27-ին հրավիրած նիստում դրական եզրակացություն տվեցարտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության 2007թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծին, որ հանձնաժողով...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am