National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.06.2007
ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի հրաժեշտի այցն Ազգային ժողով

Հունիսի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին` առաքելության ավարտի կապակցությամբ:

Նշելով, որ Հայաստանում պաշտոնավարման տարիներին պարոն Պրյախինն աշխատել է ոչ միայն ի մտոք, այլեւ ի սրտե` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նրան` վստահություն հայտնելով, որ կշարունակվեն այս տարիներին ամրապնդված համագործակցության ավանդույթները` բոլոր ուղություններով: ԱԺ նախագահը հաջողություններ մաղթեց պարոն Պրյախինին` հետագա պաշտոնավարման մեջ:

Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, ջերմ խոսքերի ու մաղթանքների համար շնորհակալություն հայտնելով, հավաստիացրեց, որ Հայաստանում աշխատած 44 ամիսները` շնորհիվ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության, եղել են բեղմնավոր գործունեության ու ժողովրդավարական ինստիտուտների գրանցած հաջողությունների ժամանակ: Պարոն Պրյախինը բարձր գնահատական տվեց մայիսյան խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ առաջին անգամ միջազգային տարբեր կառույցների գնահատականները համարյա համընկնում էին` արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ ընտրություններ, որ գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին: Այդ հաջողության մեջ պարոն Պրյախինը կարեւորեց Ազգային ժողովի եւ հատկապես Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի մեծ ներդրումը, որ կարողանում էր բոլոր իրավիճակներում ճշգրիտ լուծումների մեխանիզմներ առաջարկել: ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը իր գոհունակությունը հայտնեց, որ Սահմանադրության բարեփոխման արդյունքում մեծանում է Ազգային ժողովի դերը երկրի քաղաքական կյանքում եւ նշեց, որ հետայսու էլ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է համագործակցել Ազգային ժողովի հետ, այդ թվում` նաեւ Ընտրական օրենսգրքի կատարելագործման ուղղությամբ, եթե նման խնդիր լինի ԱԺ օրակարգում: Նրա կարծիքով` խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ իրավական հիմք է` ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար` քաղաքական կամքի առկայությամբ, եւ լավ նախադրյալ` նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում նման հաջողություն գրանցելու համար: Պարոն Պրյախինը ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում ընդդիմությունը դեռ թույլ է եւ երկրի քաղաքական կայունության համար կարեւորեց ընդդիմության վերաբերմունքի դրսեւորումը ծրագրային հարցերում` նշելով, որ ԵԱՀԿ գրասենյակը եւս այդ առումով աշխատանք ունի:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն ժողովրդավարական չափանիշներով: ԱԺ նախագահը նշեց, որ Ընտրական օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտության դեպքում ամռանը առաջարկները կքննարկվեն եւ անհրաժեշտության դեպքում` աշնանային նստաշրջանում փոփոխությունները կընդունվեն: Անդրադառնալով ընդդիմության խնդրին` ԱԺ նախագահը կարեւորեց բազմակուսակցական համակարգի կայացումը` նշելով, որ ընդդիմությունն ու իշխանությունը բազմակուսակցական համակարգի մասեր են` մեկի թուլությունն անդրադառնում է նաեւ մյուսի վրա, ուստի առաջիկայում մեծ աշխատանք պետք է կատարվի բազմակուսակցական համակարգի կայացման ուղղությամբ, որը համընդհանուր խնդիր է հետխորհրդային տարածքի երկրների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի կարեւորություն ունեցող նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am