National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
26.02.2007
Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Ազգային ժողովում

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտհեն եւ  Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:

Ողջունելով տիկին Ֆոտիգային Ազգային ժողովում` պարոն Թորոսյ անը գոհունակություն հայտնեց հայ-լեհական բարեկամական հարաբերությունների զարգացումից եւ նշեց, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն ընդհանրություններ` երկու երկրներն էլ Եվրախորհրդի անդամ են, լավ զարգանում են կապերը Եվրամիության հետ, որի անդամ է Լեհաստանը: Պարոն Թորոսյանը տիկին Ֆոտիգայի այցը խորհրդանշական համարեց, քանի որ փետրվարի 26-ին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15 տարին: Խորհրդարանի նախագահը նշեց, որ տեղյակ է տիկին Ֆոտիգայի ելույթներին եւ լավ է, որ Հայաստանի բարեկամները հետաքրքրվում են տարածաշրջանի եւ Հայաստանի խնդիրներով:

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգան բարձր գնահատելով երկկողմանի եւ միջազգային կառույցներում առկա հարաբերությունները, նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ ստորագրվել է «ՀՀ եւ ԼՀ ԱԳՆ-երի միջեւ 2007-2008 թթ. եվրոպական ինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագիր, որի արդյունքում կխորացվեն եւ լեհ-հայկական կապերը: Տիկին Ֆոտիգան փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ այդ փորձը ներառում է եւ սխալները, որոնց ուսումնասիրությունը կօգնի դրանք չկրկնել: Նա կարեւորեց Եվրամիության հետ գործողությունների ծրագիրը, նշելով, որ իրավապայմանագրային բավարար հիմքեր կան համագործակցության խորացման համար: Ըստ նախարարի` Լեհաստանի, իբրեւ Արեւելյան Եվրոպայի երկրի, նպատակն է հավասարակշռության հասնել Եվրամիության հարեւանության ծրագրի շրջանակներում: Նա պատրաստակամություն հայտնեց` նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն:

Նրա խնդրանքով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իրազեկեց տարածաշրջանային խնդիրների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին իր դիտարկումների մասին: Պարոն Թորոսյանը կարեւորեց հուշագրի ստորագրումը եւ Լեհաստանի ուսանելի փորձի օգտագործումը: Նշվեց, որ հանրաքվեով ընդունելով սահմանադրական փոփոխությունները`  Հայաստանը եվրոպական չափանիշներին համապատասխան սահմանադրություն ունի եւ ձեռնամուխ է եղել եվրաինտեգրման գործընթացների երկրորդ փուլին: Անդրադառնալով թուրք-հայկական հարաբերություններին` պարոն Թորոսյանը բարձր գնահատելով Լեհաստանի ձգտումը` աջակցել հարաբերությունների կարգավորմանը եւ հույս հա յտնելով այդ առաքելության հաջողության համար, նշեց, որ Հայաստանը, անվերապահորեն կողմ լինելով տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցությանը, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատման` առանց նախապայմանների: Մինչդեռ թուրքական կողմը դա դիտարկում է իբրեւ թուլության նշան եւ ինքն է նախապայմաններ առաջադրում: Այդ պայմաններից մեկն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, եւ ոչ միայն անընդունելի է, այլեւ ցույց է տալիս, որ Եվրախորհրդի անդամ Թուրքիան, որ տասնամյակներով ձգտում է Եվրամության անդամ դառնալ, ոչ միայն իր հարեւանի հետ չի ցանկանում դիվանագիտական հարաբերություններ ունենալ, այլ փակ է պահում սահմանը, որը չի համապատասխանում եվրոպական ոչ մի սկզբունքի ու արժեքի:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական «Թրենդ» գործակալության կողմից տիկին Ֆոտիգային վերագրվող այն մտքին, թե ԼՀ արտաքին գործերի նախարարը նշել է, կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ազգային փոքրամասնություններին մեծ ինքնավարություն տալուն: Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ կա երկրորդ սկզբունքը, որ ընդունված է Հելսինկյան եզրափակիչ ակտում` ինքնորոշման իրավունքը, եւ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները համադրելով այդ սկզբունքները` գտել են խնդրի լուծման բանալին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ուղղված բանակցություններում պարոն Թորոսյանը կարեւորեց այդ մոտեցումը, նշելով նաեւ, որ իրականում հիմնահարցի լուծում ցանկացող երկիրը պիտի իր հասարակությանը նախապատրաստի հարցի լուծման, ուստի ատելության ու թշնամանքի խորացմամբ չի զբաղվի` ինչն անում է Ադրբեջանը, պարբերաբար հանդես գալով պատերազմի վերսկսման սպառնալիքներով:

Տիկին Ֆոտիգան պարզաբանեց, որ իր խոսքերը խեղաթյուրվել են` ինչը առաջին դեպքը չէ իր քաղաքական կարիերայում, եւ ինքը լիովին հավատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու հույս ունի, որ հանգուցալուծումը կգտնվի: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ նա նշեց, որ Լեհաստանը պատմականորեն լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ էլ եւ պատրաստ է իր նպաստը բերել այդ հարաբերությունների կայացմանը: Նա հույս ունի, որ Թուրքիա-Եվրամություն բանակցությունների արդյունքում Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումներ կլինեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am