National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
16.02.2007
Հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման նպատակադրումով

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՀՀ ԱԺ-ԲՀ Աժ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Զաբոլոտեցի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական ու միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Նշելով, որ Հայաստանի ու Բելառուսի միջեւ միշտ եղել են բարեկամական հարաբերություններ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց դրանց զարգացումը եւ խորացումը` ժամանակի պահանջներին համահունչ: Խորհրդարանի նախագահն անդրադարձավ միջազգային կառույցներում համագործակցությանը` նշելով, որ իբրեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններ` Հայաստանի ու Բելառուսի (ինչպես նաեւ նախկինում ԽՍՀՄ-ի կազմում եղած մյուս հանրապետությունների) միջեւ ավելի լավ փոխըմբռնում պետք է լինի, որովհետեւ լավ ծանոթ են միմյանց հիմնահարցերին, ավանդույթներին ու մտածողությանը, եւ դա կարող է օգնել փոխհարաբերությունների զարգացմանը: ԱԺ  նախագահը անդրադարձավ նաեւ ապրանքաշրջանառության մեծացման անհրաժեշտությանը եւ տնտեսության բոլոր ճյուղերի համակողմանի ուսումնասիրմամբ` եղած հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը: Պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո էլ հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն բարեկամական հունով:

Բելառուսի Ազգային ժողովի Համայնքների պալատի փոխնախագահ, ԲՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Զաբոլոտեցը, որ առաջին անգամ է Երեւանում, գոհունակություն հայտնեց հանձնաժողովի երկրորդ նիստի արդյունքներից` նշելով, որ գործուն քննարկումները վերհանել են համագործակցության որոշակի ուղղություններ եւ մինչեւ երրորդ նիստը ինտեգրման գործընթացները խորացնելու միջոցառումների ծրագիր կմշակվի: Պարոն Զաբոլոտեցը ԱԺ_ նախագահին իրազեկեց Բելառուսի ներքաղաքական կյանքին ու զարգացման հեռանկարներին: Նա հարաբերությունների խորացման ու զարգացման պատրաստակամություն հայտնեց` ի շահ երկու պետությունների ու ժողովուրդների:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am