National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.02.2007
Սկսվեց Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման իններորդ նստաշրջանն սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարմամբ, որից հետո ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ քվեարկությամբ հաստատեցին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը:

Ազգային ժողովը քննարկեց «Ավիացիայի մասին» օրինագիծը եւ դրան առնչվող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունները, որոնց ընդունման անհրաժեշտությունը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի, պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած` այդ ոլորտի զարգացման գերակա խնդիր լինելու ռազմավարությամբ եւ նորխմբագրությամբ ընդունելու որոշումներով, քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների փաստաթղթերին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման եւ համապատասխանեցման նպատակադրմամբ: Այն ուղղված է օդանավերի թռիչքների եւ ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը,ավիացիոն աշխատանքների, այդ բնագավառում էկոլոգիական անվտանգության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը:

ՄԱԿ խմբակցության տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` տեղեկացնելով, որ իրենք կողմ են քվեարկելու առաջին ընթերցման ներկայացված օրինագծին, իսկ մինչեւ երկրորդ ընթերցում կներկայացնեն առաջարկներ, որոնք կվերաբերեն տերմինների ճշգրտմանը, օդանավ շահագործողներին վկայականներ տալու հիմքերին, չվերթերի ուշացման եւ վատ սպասարկման դեպքերում ուղեւորների իրավունքների պաշտպանությանը:

ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին» օրինագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ բանախոսի, պայմանավորված է Իրան-Հայաստան գազատարի կառուցման կարեւորությամբ: Այս օրենքի նախագծով առաջարկվում է Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան` մոտ 40 կմ երկարությամբ հատվածի շինարարության աշխատանքների համար սահմանել հարկային արտոնություններ` նկատի ունենալով, որ պայմանագրով պատվիրատուին են թողնված կատարվող աշխատանքներին առնչվող Հայաստանի Հանրապետությունում առաջացող հարկերի վճարումները: Ըստ էության` ՀՀ պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինի տրամադրվող հարկային արտոնությունը:

Քննարկվեց նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Առաջին նախագծով, ըստ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի, փոփոխվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները, նախատեսվել են ՀՀ ոստիկանության նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդի ձեւավորման եւ ծախսման վերաբերյալ կարգավորումներ, ամրագրվել են տրանսպորտային միջոցների հաշվառման եւ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական, համարանիշներ տրամադրելու ընթացակարգերը:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությամբ կարգավորվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ոստիկանության իրավասությունը` կապված պետական տեխնիկական զննության լիազորությունը լիցենզավորված կազմակերպություններին փոխանցելու, դրանց գործունեության նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ ոստիկանության ֆինանսավորման եւ նյութատեխնիկական ապահովման լրացուցիչ իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտության հետ:

Փաթեթում ներկայացված երրորդ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ մասնավորապես բարձրացել են տեխնիկական զննում չանցած տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված վարչական տուգանքի չափերը:

«Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրինագիծը, ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի, բխում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների պահանջներից եւ սահմանում է ՀՀ կառավարության կազմավորման եւ հրաշարականի կարգը:

Ազգային ժողովը օրինագծի քննարկումը կշարունակի փետրվարի 6-ի նիստում:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am