National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
22.12.2006
Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ընդունվեցին ամբողջությամբ

Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Արտահերթի օրակարգում ընգրկված եւ քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները քվեարկությամբ ընդունվեցին: «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթն ընդունվեց ամբողջությամբ` 78 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այդ օրենսգրքի առանձին հոդվածներ ընդունվեցին նաեւ առաջին ընթերցմամբ: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկությունից առաջ նկատեց, որ վիճահարույց դարձած` հանձնաժողովում քվորում ապահովելու նախապայմանը ընկալելի է բոլորի համար եւ, ճիշտ ձեւակերպում գտնելու պարագայում,կարելի է հարցին անդրադառնալ տարեսկզբին: «ՀՀ օրհներգի մասին» օրենքի նախագիծը եւս անցավ երկրորդ ընթերցմամբ. փաստաթղթի օգտին քվեարկել էր 64 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ` 5 պատգամավոր: Վերաքվեարկությամբ ընդունվեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման2001-2003 թթ. ծրագրի կատարման 2005 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը. խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ հարցի նախորդ քվեարկության առնչությամբ բողոքներ էին հնչել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատգամավորներին առաջարկեցկիրառել դատական օրենսդրությունը համակարգելու նոր մոտեցում` առաջնորդվելով սահմանադրական բարեփոխումներով: Գործադիրը նախատեսում է այդ օրենսդրությունն ամբողջացնել «ՀՀ դատական օրենսգրքում», որինախագիծն էլ նախարարը ներկայացրեց խորհրդարանի գնահատմանը: Փաստաթուղթը, ըստ Դավիթ Հարությունյանի, հնարավորություն կստեղծի դատարանակազմության, դատավորների կարգավիճակին եւ նշանակմանը, կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցերը կարգավորել միասնականացված ձեւով: Նախագծով նախատեսվում է, որ ընդհանուր իրավասության դատարանին զուգահեռ պետք է գործեն քաղաքացիական, քրեական դատարաններ` առավել ծանր գործերի քննության համար, վարչական եւ սնանկության դատարաններ: Սահմանված են նաեւ Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների իրավասությունները:Նախատեսվում է կոլեգիալ կարգովքննություն վարելու նորմ: Փաստաթղթում դատական իշխանության ինքնակառավարման մասին հատուկ գլուխ է ներկայացված: Ինքնակառավարումը պետքէ իրականացնի դատավորների ընդհանուր ժողովը: Դատարանների նախագահների խորհուրդը եւս, ըստ նախագծի,դատական իշխանության ինքնակառավարմանմարմին է: Օրենսգրքի նախագծում նախատեսվում է դատական դպրոցի նոր համակարգ: Այս դպրոցում պետք է ստուգվեն դատավորների թեկնածուների որակավորումը, նրանք անցնեն մասնագիտական դասընթաց ու վերապատրաստում եւ այլն:Նախագծում ամրագրված են դատավորի վարքագծի կանոններ: Նախատեսվում է դատական կարգադրիչների` Դատական դեպարտամենտում ծառայության ինստիտուտ:

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագծով եւ «ԱԺ կանոնակարգում» փոփոխության առաջարկով կառավարությունը վերանայում է միջազգային պայմանագրերի ընդունման կարգը: Փոփոխությունները շատ են, եւգործադիրը նպատակահարմար է գտել նոր նախագիծ ներկայացնել: Արդարադատության նախարարի խոսքերով` կիրառվում է սկզբունքորեն նոր մոտեցում, ինչը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:   Նախատեսվում է, որ միջազգային պայմանագրերը ուժի մեջ մտնեն միայն վավերացումից կամ հաստատումից հետո: Գործող օրենսդրությամբ` այն կարող է ուժի մեջ մտնել նաեւ ստորագրման պահից: Միջգերատեսչական պայմանագրեր կնքելու լիազորություն պետք է ունենա միայն գործադիր մարմինը, ասում է նախարարը եւ տեղեկացնում, որ կասեցվում է Գիտությունների ազգային ակադեմիային տրված այդօրինակ իրավասությունը: «Իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները, որոնք ներկայացվեցին առաջին ընթերցմամբ ընդունելու համար, եւս բխում են սահմանադրական փոփոխություններից:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար խորհրդարանականներին ներկայացվեցին «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքներում եւ «Ազգային ժողովի կանոնակարգում» փոփոխություններ նախատեսող փաթեթը, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող կառավարության հեղինակած օրինագծերը, «Հաստատագրված վճարների մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Քվեարկության կդրվեն նաեւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» եւ «Սնանկության մասին» օրենքի նախագծերը` կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների առաջարկությամբ, «Օտարերկրացիների մասին» օրինագիծը` կրկին երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: «Փաստաբանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը եւ «Փոստային կապի մասին» օրենքում նախատեսվող լրացումը, «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքի նախագիծը եւս պատրաստ են երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Վերջինս ներկայացված է մեծ օրենսդրական փաթեթով. նախատեսում է փոփոխություններկատարել 14 օրենքներում` այդ թվում եւ օրենսգրքերում:

«ՀՀ վերահսկիչ պալատի մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես ներկայացրեց Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, առաջարկվում է ընդունել երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանն առաջարկեց երրորդ ընթերցմամբ ընդունել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրինագիծը:

Քննարկված օրինագծերի քվեարկությունները, ինչպես նաեւ մի քանի օրակարգային հարցերի քննարկումները նախատեսվում են դեկտեմբերի 25-ին, ժամը 12-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am