National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.12.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.12.2006
Ազգային ժողովում տեղի ունեցան ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկումները

Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցան ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկումները, որոնց մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, դեսպաններ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, ակադեմիական, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ քննարկումըունի բացառիկ նշանակություն: Տարիներ շարունակ խոսվել է նորանկախ պետության կյանքում մի փաստաթուղթ ունենալու մասին, որը կներառի մեր երկրի շահերը, մեր երկրի հիմնախնդիրները, մարտահրավերները եւ այդ մարտահրավերները լուծելու հնարավորությունները: Մի քանի տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվել է փաստաթղթի նախագիծը: Փաստաթուղթը, որը կոչվում է «Ազգային անվտանգության ռազմավարություն», ներառում է երկրի կյանքի բոլոր ոլորտները: Նրա գնահատմամբ` փաստաթուղթը եւ ամբողջական է իր ընդգրկումով, եւ լիարժեք է իր հարցադրումներով, անցել է եւ շարունակում է անցնել այն բոլոր աստիճանները, որոնք պահանջվում են նման փաստաթղթերի համար ցանկացած պետության մեջ: Փաստաթուղթը մշակվել է գործադիր իշխանության շրջանակներում` ներգրավելով նաեւ գիտնականների, փորձագետների: Փաստաթուղթը անցել է ոչ միայն ներքին, այլ նաեւ միջազգային փորձաքննություն եւարդեն մեկ ամիս է, ինչանցնում է քննարկումերի շրջան: Այն նախապես քննարկվել է ակադեմիական շրջանակներում, ապա` փորձագետների, ԳԱԱ-ում, ԵՊՀ-ում: Այսօր կազմակերպվել է փաստաթղթի հանրային քննարկումը: Պարոն Թորոսյանի համոզմամբ Սահմանադրությունից հետո ազգային անվտանգության ռազմավարությունն ամենակարեւոր փաստաթուղթն է, որովհետեւ տեւական մի ժամանակաշրջանի համար սահմանում է այն հիմքը, որի վրա պիտի կառուցվի օրենսդրությունը, որի վրա պիտի ձեւավորվեն այլ իրավական ակտեր, որովմեր կյանքը պիտի կարգավորվի:

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով`  ցանկացած պետության գերխնդիրը, նրա հիմնական գործառույթը պետության, հասարակությանու անհատի կայուն զարգացման եւ անվտանգության ապահովումն է: Դա իրականացվում է տվյալ բնագավառում հասարակայնության փորձագետ-ներկայացուցիչների համագործակցությամբ իշխանությունների կողմից մշակվող եւ ազգային անվտանգության գերակայություններն արտացոլող միասնական պետական քաղաքականության միջոցով: Նախարարը նշեց, որ անկախ Հայաստանի կայուն ժողովրդավարության զարգացման համար ազգային անվտանգության ռազմավարության մշակումը դարձել էր հրամայական պահանջ: Այդ պատճառով ՀՀ նախագահի կարգադրությամբ 2005 թ. դեկտեմբերի 15-ին ստեղծվել է ներկայացուցչական միջգերատեսչական հանձնաժողով, որի խնդիրն էր մշակել ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը: Ընդհանուր առմամբ ներկայացվել են 615 իմաստային եւ խմբագրական առաջարկություններ: Մասնագիտական քննարկումներից հետո դրանց զգալի մասը ընդունվել են: Անվտանգության հարցերը առնչվում են բոլորին, համակարգի վերջնական արդյունքի ստացումը պահանջում է մշակումներ, համախմբված ու նպատակային գործունեություն: Թեեւ ռազմավարության մշակումը պաշտոնապես սկսվել է 2005 թվականի վերջին,նախորդել են նախապատրաստական աշխատանքները, որոնք ծավալվել են պաշտպանության նախարարության համակարգում, որովհետեւ ՀՀ անվտանգության խորհուրդը չունի աշխատակազմ: Աջակցել են ԱՄՆ-ի Ազգային պաշտպանական համալսարանի առաջատար մասնագետները, ՆԱՏՕ-ի փորձագետները Գերմանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից: Նախարարի խոսքով` Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը ակադեմիական փորձաքննություն է անցել ԱՄՆ-ի ազգային պաշտպանական համալսարանի, ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայի կողմից: ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի մեթոդաբանությունների համադրմամբ վերցվել է լավագույնը: Ռազմավարության նախագծի մշակման ներկայիս փուլում պարոն Սարգսյանը կարեւորեցնախագծի քննարկումները հանրապետության փորձագետների շրջանում: Կառուցվածքային առումով ռազմավարության նախագիծը բաղկացած է 7 գլուխներից եւ 3 հավելվածներից: Առաջին գլխում ներկայացված է փաստաթղթի էությունը, նշված են այն հիմքերը, որոնց վրա մշակվել է ռազմավարությունը: Դրանք են` հասարակության ժողովրդավարացման սկզբունքները եւ փոխլրացման արտաքին քաղաքականությունը: Երկրորդ գլխում թվարկված են ազգային շահերն արտացոլող նպատակները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ռազմավարական խնդիրները: Այդ նպատակներն ու խն դիրները ընդհանրական ձեւով ներառում են պետության, հասարակության եւ անհատի կենսագործունեության բոլոր ոլորտները: Երրորդ գլխում վերլուծված են ՀՀ կայուն եւ անվտանգ զարգացման ապահովման համար անհրաժեշտ միջոցները, որոնք են միջազգային խորհուրդըեւ միջազգային ինտեգրումը, ժողովրդավարական բարեփոխումները: Ընդգծված է, որ ՀՀ-ը բարեփոխումների ռազմավարությունն իրականացնում է` առաջնորդվելով իր ազգային շահերով, պահպանելով իր ազգային ինքնությունը` հիմնվելով առավելապես ազգային ներուժի վրա, օգտագործելով միջազգային հանրության կուտակած փորձն ու աջակցությունը: Նրա խոսքով, բարեփոխումների իրականացման ժամանակ պետական մարմինները, իշխանության բոլոր օղակները եւ հասարակությունը պետք է վարեն համակարգված կառուցողական գործունեություն: Կարեւորելով այս մոտեցումը` նախարարը նշեց, որմիայն միահամուռ ուժերով մենք կարող ենք կերտել մեր ապագան, ապահովել երկրի կայուն զարգացումն ու անվտանգությունը: «Մեր գերագույն նպատակն է արմատավորել ժողովրդավարացման սկզբունքները, կառուցել իրավական եւ սոցիալական պետություն, որում յուրաքանչյուր մարդու համար ապահովված լինի ազատ ապրելու եւ գործելու հնարավորությունը, անկաշկանդ դրսեւորվելու համար լինեն անհրաժեշտ պայմաններ: Սակայն այդ զարգացման կայունության համար պետք է ապահովել երկրի անվտանգությունը: Աշխարհաքաղաքական առումով մեր երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանում. հյուսիսի եւ հարավի, արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի շահերի կիզակետում եւ կրում է այս շահերի համադրման ու մրցակցությանազդեցությունը: Այժմ Հայաստանում պահպանվում են անցումային շրջանին բնորոշ զարգացումները: Մենք ունենք բազմաթիվ ներքին խնդիրներ, ինչպես նաեւ` տարածաշրջանային մակարդակներում: Նման իրավիճակում ՀՀ անվտանգության համար ծագում են բազմաթիվ սպառնալիքներ, եւ մենք մեր անվտանգությունը ապահովելու համար պետք է կարողանանք բացահայտել դրանք, որոշել առաջնահերթությունները: Եվ շատ կարեւոր է ընտրել կազմակերպման ճիշտ շափանիշներ»: Նախարարընշեց, որ մեթոդաբանության հիմքում դրվել ենդասակարգման հետեւյալ սկզբունքները. սպառնալիքները եւ նպատակները բաժանվել են2 խմբի` արտաքին եւ ներքին, այնուհետեւ յուրաքանչյուր խումբ իր հերթին բաժանվել է երկու ենթախմբի` համաչափ եւ անհամաչափ: Նման մոտեցումը արժանացել էարտասահմանյան փորձագետների հավանությունը: Սպառնալիքներին եւ մարտահրավերներին է նվիրված ռազմավարության 5-րդ գլուխը, որում դրանք ներկայացված են ըստնշված դասակարգման: Առավել ծավալուն 6-րդ գլուխը բաղկացածէ 4 ենթագլուխներից: Առաջին ենթագլուխը, որում արծարծվում են արտաքին անվտանգության հարցերը, կազմված է երկու բաժնից: Առաջին բաժնում վերլուծված են ՀՀ հարաբերությունները մեր հարեւան պետությունների` Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որը կրում է « Հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ.Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» անվանումը, ինչը պատահական չէ, քանի որԱդրբեջանը իր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորում է միայն ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմամբ: Այս ենթաբաժնում ներկայացված է Հայաստանի դիրքորոշումը այդ խնդրի վերաբերյալ: Մասնավորապես, նշված է, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների միայն հետեւյալ սկզբունքների պահպանման պայմանով. Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղղաձիգ հարաբերությունների անհնարինություն, Հայաստանի հետ ցամաքային սահմանի առկայություն եւ համաշխարհային առաջադիմական գործընթացներին ԼՂՀ-ի մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջազգային երաշխավորվածության անհրաժեշտություն, պատերազմի չվերսկսման եւ ԼՂ-ի բնակչության անվտանգության ապահովման միջազգային հստակերաշխիքների անհրաժեշտություն: Այստեղ նաեւ ձեւակերպված է Հայաստանի պահանջը. հիմնախնդիրը լուծել ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա: Այս դիրքորոշումը հիմնավորված է ծանրակշիռ փաստարկներով, որոնք բազմիցս հնչեցվել են ՀՀ ղեկավարների կողմից: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա անհրաժեշտ է դրանց լավացման հնարավորություն ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մակարդակներով շփումների միջոցով: Հայաստանը չիընդունում Թուրքիայի այն դիրքորոշումը, ըստ որի մեր առջեւ դրվում են նախապայմաններ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից Հայաստանը դիտում է Օսմանյան կայսրության հայ բնակչության եւ նրանց սերունդների նկատմամբ պատմական արդարության վերականգնման, դրանով իսկ Հայաստանի նկատմամբ նոր ոտնձգությունների բացառման համատեքստում:

Նախարարը նշեց, որ փաստաթղթում արծարծված են անվտանգության ապահովման միջազգային կառույցների հետ ՀՀ հարաբերությունները: Առանձնացվել են ԱՊՀ-ն, ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԽ-ն, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն: Ընդգծված է, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է փոխլրացման սկզբունքը, որը հնարավորություն կտա հավասարակշռված քաղաքականություն վարել անվտանգության ապահովման տարբեր կառույցների հետ` հիմնվելով նրանց ու մերերկրի շահերի ընդհանրությունների վրա: Արտաքին անվտանգության ապահովման գործում խիստ կարեւորելով Ռուսաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ ռազմավարական գործունեությունը` Հայաստանը հարաբերություններ է զարգացնում նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Նման քաղաքականությունը Հայաստանին հնարավորություն է տալիս այդ երկու համակարգերից վերցնել լավագույնը` խուսափելով վտանգավոր ծայրահեղություններից: Մեր երկիրըակտիվորեն մասնակցում է ՀԱՄԿ շրջանակներում անվտանգության միասնական մեխանիզմների մշակմանն ու իրագործմանը, սակայն Հայաստանը իրեն չի դիտում որպես միջազգային անվտանգության միայն սպառողի, այլ նաեւ որպեսդրա ապահովման ակտիվ մասնակցի: Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին: Այս ոլորտում կարեւոր է ապահովել այդ գործողություններում ներգրավված ստորաբաժանումների համակարգային համատեղելիությունը բազմազգ ուժերի հետ:

Փաստաթղթում ներկայացված է  ներքին անվտանգության ապահովման ռազմավարությունը, որի հիմքում դրված են բարեփոխումներ տարբեր ոլորտներում: Պարոն Սարգսյանի խոսքով` բարեփոխումները կրում են համապարփակեւ համընդգրկուն բնույթ եւ առնչվում են պետության, հասարակության ու անհատի կենսագործունեության բոլոր բնագավառներին, օրենսդրական դաշտին, ինստիտուցիոնալ, տնտեսական, սոցիալական եւ տեղեկատվական ոլորտներին: Ծրագրվող բարեփոխումները փոխկապակցված են ու նպատակուղղված են իրավական եւ սոցիալականպետության կերտմանը, ժողովրդավարական արժեքների արմատավորմանը, տնտեսության կայուն զարգացման ապահովմանը, գիտակրթական համակարգի կատարելագործմանը եւ նրա արդյունավետության մեծացման միջոցով հայեցի ոգով տոգորված առողջ սերունդների դաստիարակությանը, բնապահպանական ու քաղաքաշինական միջավայրի բարելավմանը, համընդգրկուն առողջապահական համակարգի ստեղծմանն ու պարենային անվտանգության ապահովմանը, տեղեկատվական դաշտի կատարելագործմանը:

Նկատի ունենալով հայ ժողովրդի մեծ մտավոր ներուժը, նրա մշտական ձգտումը դեպի ուսումնառություն, փաստաթղթում կարեւորվում են գիտակրթական ոլորտի բարեփոխումները:Նախարարի խոսքով գիտական գործունեության արգասիքները պետք է լինեն շահութաբեր ու մրցունակ, եւ Հայաստանը պետք է կարողանա դրանցով մտնել միջազգային շուկա: Բարձր մակարդակի, հարատեւ զարգացող գիտություն ունենալու համար անհրաժեշտ է միջազգային չափանիշներին համապատասխանող արդյունավետ գործող կրթական համակարգ:

Հաշվի առնելով ներկայումս ՀՀ անվտանգության համար պաշտպանական ոլորտի հույժ կարեւորությունը` պաշտպանության նախարարը նշեց, որոլորտում ծրագրվող բարեփոխումները ներկայացվել են առանձին ենթագլխով: Ռազմական անվտանգության երաշխիքներն են մարտունակ, արտաքին սպառնալիքներին դիմակայելու մշտապես պատրաստ զինված ուժերըեւ արդյունավետ պաշտպանական հաստատությունները: Դրանց զարգացումը, կատարելագործումը, բոլոր սպառնալիքներին եւ մարտահրավերներին համարժեք արձագանքելու կարողության ապահովումը շարունակականու դինամիկ գործընթացի մի մասն է: Պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները կրում են համակարգված բնույթեւընթանալու են ինչպես ՀԱՊԿու Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ: Պարոն Սարգսյանը շեշտեց, որ պաշտպանական բարեփոխումների եւ զինված ուժերի արդիականացման ոլորտում այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը բացառապես հետապնդում է երկրի պաշտպանունակության ու մարտունակության անհրաժեշտ մակարդակի ապահովման նպատակ եւ ուղղված չէ որեւէ պետության դեմ:

Փաստաթղթում զետեղված են սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ մոտեցումները: Հարաբերությունները ձեւավորելիս, հաշվի է առնված, որ սփյուռքի ներկայացուցիչները այլ պետությունների քաղաքացիներենեւ որոշակի դերակատարություն ունենիրենց երկրների քաղաքական-հասարակական կյանքում: Սերժ Սարգսյանի խոսքով, սփյուռքի հետ հարաբերությունների սերտացման գործում մեծ է հայ ազգային եկեղեցական կառույցների դերը:

Վերջում պաշտպանության նախարարը նշեց, որ պատրաստվել է համապետական մի փաստաթուղթ, որի իրականացմամբ կապահովվեն մեր պետության կայուն զարգացումն ու անվտանգությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացն ու մեթոդաբանությունը:Նա նշեց, որ գլխավոր քաղաքական փաստաթղթի մշակմանը մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի 28 անդամների եւ նրանց աջակցող տասնյակ փորձագիտական խմբեր: ՀՀ պաշտպանության նախարարությունը այս ոլորտում, փակ, ծառայողական կարգովաշխատանքներ է տարելսկսած 1992 թվականից, անկախ Հայաստանի զինված ուժերի ստեղծման գրեթե սկզբից` սերտորեն համագործակցելով առաջատար փորձագետների հետ: Օգտակար են եղելշփումները ազգային եւ միջազգային անվտանգության ռուսական հիմնադրամի, ինչպես նաեւ Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի փորձագետների հետ:Պարոն Քոթանջյանի խոսքով, միջգերատեսչական հանձնաժողովը, օգտվելով աշխարհի առավել առաջադեմ մեթոդաբանական մշակումներից, Ռուսաստանի եւ Արեւմուտքի առաջատար մասնագիտական դպրոցների խորհրդատվություններից, ծավալել է ազգային անվտանգության փաստաթղթի ինքնուրույն մշակումը: Հանձնաժողովը մշակել է ոչ թե հայեցակարգ, այլ ռազմավարություն: Նա նշեց, որ եվրոպական ավանդույթը ենթադրում է ազգային անվտանգության գլխավոր քաղաքական փաստաթղթերի երկքայլ մշակումը: Առաջին փուլում մշակվում է հայեցակարգը, որը, ինչպես վկայում են եվրոպական փորձագետները, առավելապես պատասխանում է, «ինչ» հարցին: Այնուհետեւ կոնցեպցիայի հիման վրա մշակվում է ռազմավարությունը, որը կոչված է պատասխանել «ինչպես» հարցին: Հայաստանն ընտրել է ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելու դինամիկ մոդելը, որը ուղղված է ոչ միայն հայացքները համակարգելուն եւ սպառնալիքների ու դրանց կասեցման ուղղությունների գաղափարների շուրջ տեսաբանմանը, այլ նաեւ նրա գործողությանը եւ գերակայություններին` հայ հասարակության անվտանգ զարգացումը ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ապահովելու ուղղությամբ: Բովանդակության տեսանկյունից փաստաթղթի առանձնահատկությունը ռազմավարության ուղղվածությունն է անվտանգության կողմնորոշումների բազմավեկտոր հաշվեկշռին, ինչպես նաեւ հասարակության փոխակերպմանը` ժողովրդավարական բարեփոխումների եւ միջազգային հանրությանը ինտեգրվելու ճանապարհով: Մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ հանձնաժողովը զուգահեռ մշակում է երկու փոխպայմանավորվածարտադրանք. ազգային անվտանգության ռազմավարություն եւ ազգային անվտանգության ռազմավարության իրականացումը ՀՀ կենսագործունեության բոլոր ոլորտներում ապահովող գերատեսչական ծրագրերի փաթեթ: Նախապատրաստական փուլում ռազմավարության մշակման հիմք են հանդիսացել ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ բազմամյա ծառայողական մշակումների արդյունքների համակարգումը, ինչպես նաեւ ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի ազգային անվտանգության դպրոցում պաշտպանված տեսական մեթոդաբանական բնույթի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակումը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում մենագրություն-հետազոտությունը: Իսկ փաստաթղթի միջգերատեսչական մշակման հիմքն է դարձել ՀՀ պաշտպանության նախարարի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղենիշները զեկույցը:

Մոսկվայից, Վաշինգտոնից եւ Բրյուսելից փորձագետների կողմից նախարարի զեկույցը գնահատվել է որպես հիմնարար մասնագիտական փաստաթուղթ եւ երաշխավորվել այն օգտագործել իբրեւ բազային մասնագիտական նյութ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման համար
:
ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը` ներկայացնելով իր տեսակետը քննարկվող փաստաթղթի վերաբերյալ, կարեւորեց ազգային անվտանգության հայեցակարգում գլոբալիզացիայի, ազգային ինքնության, մշակույթի եւ գիտության հարցերի համատեղումը:Ազգային անվտանգության պահպանման համար կարեւոր է հայագիտական ճյուղերի հանդեպ ուշադրությունը, որոնքազգի ինքնությունը դրսեւորող գիտություններնեն: Նրա խոսքով ազգային միասնության գաղափարն է արտացոլվել փաստաթղթում: Այնբավականաչափ լավ մտածված, գիտականորեն հիմնավորված փաստաթուղթ է, մշակված է համակողմանի եւ լիովին ընդունելի է, արձանագրում է Հայաստանի առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Քննարկվող փաստաթղթի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: Գիտնականի վերլուծությամբ` փաստաթղթի ամբողջ փիլիսոփայությունը հիմնված է երեք հենասյուների վրա: Առաջինը այն ընտրությունն է, որ երկիրը պետք է անի, որպեսզի ապահովի իր անվտանգությունը: Տվյալ դեպքում ` Եվրամիությունն է: Երկրորդ հենասյունը արտաքին քաղաքականության ռազմավարությունն է: Փաստաթղթում այն նախանշվել էորպես փոխլրացման սկզբունք: Երրորդ հենասյունը այն քաղաքականությունն է, որը կոչված է չեզոքացնելու արտաքին եւ ներքին սպառնալիքները` արտագաղթ, գործազրկություն, կոռուպցիա եւ այլն: Ըստ նրա,փաստաթուղթը բաց է քննարկման համար եւ պետք է հաշվի առնել, որ հանրապետության հիմնական ռեսուրսը` մարդկային, մտավոր ռեսուրսն է եւ պետք է առավել մանրամասն մշակել այն:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ ազգային անվտանգության հիմնախնդիրները կարեւորագույն տեղ են զբաղեցնում պետական կառավարման համակարգում եւ պետության առաջնահերթություններից են: Նրա կարծիքով փաստաթղթի դրույթները պետք է կանխորոշեն մեր պետության, պետական կառույցների, ողջ հասարակության անելիքները առաջիկա տարիներին: Նման բնույթի ցանկացած քաղաքական փաստաթուղթ պետք է խարսխված լինի գիտական հիմքերի վրա: Նրա խոսքով, թե փաստաթղթի շարադրանքը, թե անվտանգության հիմնախնդիրների համատեքստում կիրառվող եզրույթների մեկնաբանություններն ունենհստակ գիտականություն: Նախագիծն իրենից ներկայացնում է ռազմավարական եւ հայեցակարգային մոտեցումների ներդաշնակություն: Բովանդակային տեսանկյունից կարեւորվեցայն իրողությունը, որ ռազմավարության նախագիծը միտված է ապահովելու ազգային անվտանգությունը: Փաստաթղթում հստակ ձեւակերպված են արտաքին անվտանգության հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, հիմնավոր կերպով են բանաձեւած նաեւ ներքին քաղաքական խնդիրները եւ գերակայությունները: Պարոն Սիմոնյանը կարեւորեցնախագծի իրավական բաղադրիչի հստակեցումը եւ նշեց, որ հարկավոր է փոփոխման ենթարկել «Իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան կետը, որով նախատեսվում է միմիայն օրենքով սահմանել ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգային դրույթները: Նրա համոզմամբ փաստաթղթի հեղինակներին հաջողվել է վեր հանել եւ նախանշել ազգային անվտանգության հիմնարար խնդիրները, մշակվել միջազգային փորձը հաշվի առնող հավասարակշռված ու հասուն փաստաթուղթ, որում արտացոլված է պետական մտածողություն:

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը կարեւորեց քննարկվող փաստաթղթի գիտատեսական եւ գործնական նշանակությունը: Նրա կարծիքով փաստաթուղթը մշակված է ռազմավարական կառավարման տեսության արդի պահանջներին համապատասխան, հաշվի է առնում չորս կարեւորագույն գործոններ. ներքին միջավայրի թույլ եւ ուժեղ կողմերը, արտաքին միջավայրի սպառնալիքները, մարտահրավերները եւ մեր հնարավորությունները այդ արտաքին միջավայրում: Ներկայացված ռազմավարությունը մշակված է ժամանակակից մեթոդաբանությամբ, գիտական պատշաճ հիմնավորմամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, բարձր գնահատելով քննարկվող փաստաթուղթը, նշեց նաեւ մի քանի թերություններ. ըստ նրա` ազգային անվտանգության սկզբունքների մասին խոսելիս պետք է արձանագրվի իրավունքի գերակայության եւ բազմակարծության գաղափարը: «Իրավասոցիալական պետություն» ձեւակերպումը անընդունելի է, քանի որ իրավական պետությունը չի կարող սոցիալական չլինել, քաղաքացիական հասարակության պաշտպանության մասին խոսք լինել չի կարող, քանի որ քաղաքացիական հասարակությունը կամ լինում է, կամ` ոչ, ժողովրդավարական արժեքները չեն կարող «համընդհանուր» լինել, «օրենքի գերակայություն» արտահայտությունը պետք է դարձնել «իրավունքի գերակայություն», քանի որ դա է թելադրում Սահմանադրությունը:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ` թեեւ հեղինակները մեծ ծավալի աշխատանք են կատարել, բայց փաստաթղթում բացակայում է ազգային անվտանգության օբյեկտների ու սուբյեկտների, ըստ առանձին ոլորտների հայեցակարգային քննությունը, բաց է մնացել նաեւ հայության գոյաբանական ճգնաժամի խնդիրը, ինչը վերացնելու համար պահանջվում է լուրջ, հետեւողական աշխատանք: Բանախոսի կարծիքով` 3 տարի առաջ Ազգային ժողովի ընդունած «Ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրինագիծը կարող էր հիմք դառնալ քննարկվող նախագծի համար, ինչը չի արվել:Կաշառակերության, իշխանության նկատմամբ անվստահության, մեծ չափերի հասնող արտագաղթի առումով ներկայացված նախագիծը պարոն Դալլաքյանը գնահատեց որպես գործող իշխանությունների ինքնախոստովանություն:

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` չափազանց կարեւոր այս փաստաթղթում կանբովանդակային հակասություններ. ասենք` մի դեպքում ռազմավարություննէ դրված քաղաքականության հիմքում, ինչն ընդունելի է, մի այլ դեպքում արված է հակառակը: Պատգամավորը պնդեց իր տեսակետի արդարացի լինելն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չպետք է քննվի Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները ներկայացնող ենթագլխում:

ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը  փաստաթուղթն անվանեցմեր պետության ու հասարակության հասունության վկայական, մեթոդաբանական առումով այն գնահատեց գրեթե անխոցելի, կիրառման առումով` շարունակականություն ենթադրող, աշխարհաքաղաքական, տնտեսական զարգացումների տեսանկյունից` փոփոխելի, բովանդակային առումով` ընդգրկուն:

ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի գնահատմամբ` քննարկվող նախագիծը լավ մշակված, համապարփակ փաստաթուղթ է, որի հիմքում դրված է երկրի ժողովրդավարական զարգացումը, իսկ արտաքին մարտահրավերների պարագայում` հավասարակշռված քաղաքականությունը: Այնուամենայնիվ, ըստ բանախոսի` պետք է ճանաչել ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այլ հենց նրա անկախությունը եւ մտածել միջազգային կառույցներին Ղարաբաղի ինտեգրման մասին: Ըստ պատգամավորի` Ճիշտ կլիներ, որ փաստաթղթում ներառվեր Հայաստանի` Եվրամիության անդամ դառնալու, ստվերային տնտեսության գոյության եւ այն վերացնելու, անկախ դատական համակարգ ստեղծելու մեր երկրի դիրքորոշումը:

ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը քննարկվող փաստաթուղթը գնահատեց իբրեւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող, գիտականորեն հիմնավորված համապարփակ փաստաթուղթ, որն ունի արտաքին ու ներքին սպառնալիքները դիմագրավելու հստակ դիրքորոշում:

Նիկոլայ Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց, որ եվրոպական կողմնորոշմանը զուգընթաց չեն անտեսվել նաեւ արեւելյան ուղղվածության խնդիրները եւ առաջարկեց փաստաթուղթը համարել անցումային շրջանի ռազմավարություն:

Կարինե Դանիելյանն առաջարկեց ավելի մեծ տեղ հատկացնել էկոլոգիական անվտանգության հիմնախնդրին` ուշադրություն դարձնելով բոլոր ոլորտների կայուն եւ ներդաշնակ զարգացմանը:

Կարեւորելով եւ բարձր գնահատելով ազգային անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ փաստաթղթում առկա հավասարակշռված մոտեցումը` ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ուշադրություն հրավիրեց դեմոգրաֆիական հիմնախնդրի վրա. պետք է հստակ նպատակադրում լինի Հայաստանը դարձնելու կենսական մի տարածք, որը գրավիչ լինի նրա քաղաքացիների եւ սփյուռքում ապրող հայրենակիցների համար:

ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանն առաջարկեց փաստաթղթում ներառել Հայաստանի մրցունակության, արժույթի պաշարների հարստացման եւ ներդրումային հատուկ քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրները:

Ըստ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի` փաստաթղթի առավելություններն են` համահայկականությունը, համաչափությունն ու հավասարակշռվածությունը, շարադրանքի պոզիտիվ բնույթը, իրատեսականությունը:

Հանձնաժողովի անդամ, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն անընդունելի համարեց փաստաթղթի գոյաբանական բնորոշումը. այն սկզբունքներ է պարունակում մարտահրավերները, վտանգներն ու ռիսկերը դիմագրավելու կարողությունների մասին: Ֆինանսական անվտանգությունը, ըստ բամախոսի, ազգային անվտանգության բաղադրիչներից մեկն է, որը հետագայում` որպես առանձին փաստաթուղթ, պետք է հանգամանորեն մշակվի:

Փաստաթղթի վերաբերյալ իրենց դրական գնահատականները ներկայացրին նաեւ հանձնաժողովի անդամներ, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Ալավերդյանը:

Եզրափակիչ ելույթում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար` առաջարկելով փաստաթղթի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը» նախագծի քննարկումը Ազգային ժողովում ավարտվեց:


01.12.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  դեկտեմբերի 4-7 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախ...

01.12.2006
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Մնացական Պետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am