National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.11.2006
Ավարտվեց հերթական քառօրյան

Նոյեմբերի 16-ի նիստում պատգամավորները քվեարկությամբ վավերացրին նախորդ օրը քննարկված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագիրը եւ ընդունեցին «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվող «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ  դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»կառավարության հեղինակած օրենքների նախագծերը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նշվեց, որ «Քաղաքացիական  ծառայողների  վարձատրության  մասին» օրենքի  կիրառմամբ  փոփոխություն  է  կատարվում  քաղաքացիական  ծառայողների  աշխատանքի  վարձատրության  համակարգում,  բարձրանում է  քաղաքացիական  ծառայողների  պաշտոնային դրույքաչափերը, որն էլ անհամամասնություն է առաջացնում գործող  պաշտոնային  դրույքաչափերի  միջեւ, ուստի հուլիսի 1-ից նախատեսվում է 40 տոկոսով բարձրացնել բարձրաստիճան  պաշտոնյաների աշխատավարձը, ինչի համար կպահանջվի լրացուցիչ 710 մլն դրամ: Փոխնախարարն ընդգծեց, որ 2002 թ. ի վեր այս խմբի պաշտոնական դրույքաչափերը չեն փոփոխվել, մինչդեռ քաղծառողներինը այդ ընթացքում ավելացել է 70 տոկոսով:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ դրական էր:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դեմ է օրինագծի ընդունմանը: Ըստ նրա` բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հնարավոր է միայն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման եւ ոչ կոռումպացված իշխանությունների պարագայում: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ էլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը անթույլատրելի է, քանի դեռ պետական բյուջեն դեֆիցիտային է: Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ սոցիալական բեւեռացումը հնարավոր է կանխել նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների առաջընթաց տեմպերով բարձրացման դեպքում: Նա եւս դեմ է օրինագծի ընդունմանը: Արամ Գասպարի Սարգսյանն անդրադարձավ սոցիալական անարդարությանն ու մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներմուծված ապրանքներին: Պատգամավոր Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ համանուն օրինագծի հեղինակները` ինքը, Թաթուլ Մանասերյանը, Վիկտոր Դալլաքյանը, Ստեփան Զաքարյանը ու Արամ Գասպարի Սարգսյանը պատրաստեն շրջանառությունից հանել իրենց նախագիծը, եթե կառավարությունը ընդունի հեղինակային խմբի առաջարկությունները: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ առաջարկությունները կընդունվեն փոխհամաձայնությամբ:

«Արդարություն» խմբակցության տեսակետը  բարձրաձայնեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը, որը նախագիծը դիտարկեց նախընտրական գործընթացների տեսանկյունից: Նշվեց, որ խմբակցությունը, գնահատելով աշխատավարձերի բարձրացման դերը աշխատանքի արդյունավետության խթանման գործում, գտնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը չի նպաստում կոռուպցիայի նվազեցմանը: Խմբակցությունը դեմ է օրինագծի ընդունմանը:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար  Աղվան Վարդանյանը` տեղեկացնելով, որ ն վազագույն ամսական աշխատավարձը գործադիրը ծրագրում է 2007-ին դարձնել 20 հազար դրամ` 15 հազարի փոխարեն: Օրենքի ընդունումը կնպաստի աղքատության հաղթահարմանը եւ կվերականգնի նվազագույն աշխատավարձի դերը պետության եկամտային քաղաքականության իրականացման ոլորտում:

Երրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Օզոնային շարտը քայքայող նյութերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, իսկ երկրորդ ընթերցմամբ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ու «Մի շարք օրենքներ եւ ՀՀ Գերագույն Խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքի նախագծերը եւմի շարք այլ օրինագծեր:

Առաջին ընթերցմամբ քննարկվեցին նաեւ «Պարզեցված հարկի» մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը նշեց, որ նախատեսում են պարզեցված հարկի դաշտից դուրս բերել այն տնտեսավարողներին, որոնք գործունեության լիցենզիայի համար տարեկան վճարում են 1 մլն դրամից ավելի պետական տուրք: Այսպիսի տուրք, ըստ փոխնախարարի, վճարում են խոշոր հարկատուները, մինչդեռ պարզեցված հարկը նախատեսված է առավել փոքր ծավալների բիզնեսի համար: Գույքահարկի վերաբերյալ փոխնախարարը նշեց, որ կառավարությունը սահմանել է դրա հարկումը դադարեցնելու դեպքեր, եթե ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցները խոտանվել են կամ չեն շահագործվում:

Պատգամավորները քննարկեցին նաեւ ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարում եւ դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին»համաձայնագիրը եւ «Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեւ հանցավորության, մասնավորապես դրա կազմակերպված ձեւերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը  եւ այլ միջազգային պայմանագրեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am