National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.11.2006
ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում

Նոյեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը. բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը` հավաստելով, որ համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը ազատ առեւտրի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, թմրաբիզնեսի եւ ահաբեկչության դեմ պայքարի, հումանիտար համագործակցության տարբեր ձեւերի զարգացման մեջ:  Նա նշեց նաեւ, որ 27-րդ լիագումար նիստի հիմնաթեման է` ԱՊՀ-ի տասնհինգ տարին`  միջխորհրդարանական համագործակցության արդյունքները եւ հեռանկարները:

Առաջին անգամ ԱՊՀ ՄԽՎ նիստին մասնակցում էր եւ ողջույնի խոսք ասաց Աֆղանստանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուհամեդ Յունուս Կատունին: ՍԾՏՀ ԽՎ անունից ողջույնի խոսք ասաց եւ հաջողություններ մաղթեց Մուստաֆա Բաշը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իր խոսքում նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրները հայտնվեցին դժվար կացության մեջ` հարկադրված լինելով ստեղծել պետական ու միջպետական նոր համակարգեր, տնտեսական կապեր, զարգացնել ժողովրդավարությունը, լուծել հիմնախնդիրներ, որոնցից յուրաքանչյուրն արդեն իսկ լուրջ բարդություն է ցանկացած երկրի համար: Այդ խնդիրների լուծման համար օգտակար եղավ ԱՊՀ-ն,  որը օգնում էր արդյունավետ աշխատել օրենսդրության ստեղծման, ԽՍՀՄ-ի փլուզումով ստեղծված հարցերի լուծման ուղղությամբ, եւ արդեն հիմա կարելի է արձանագրել, որ ԱՊՀ-ն ռեալ գործող կազմակերպություն է, որը ունի մեծ ձեռքբերումներ: ԱՊՀ երկրների նախագահները աշխատում են ԱՊՀ-ի բարեփոխումների համար եւ մեծ անհրաժեշտություն կա, որ խորհրդարանական վեհաժողովը եւս բարեփոխումների վրա աշխատի, որովհետեւ նոր ժամանակները նոր խնդիրներ են առաջադրում: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովն այնքան ամրապնդվել է, որ կարող է ասպարեզ դառնալ տարբեր խնդիրների քննարկման համար` այդ նպատակով պետք է ստեղծել նոր մեխանիզմներ, նոր հնարավորություններ: Այս տարիներին կուտակվել է բավականին մեծ փորձ ազգային պետություններում, այդ փորձը եւս կարող է օգտագործվել ԱՊՀ-ում:  Այդ առումով մեծ աշխատանք դեռ կա անելու, որովհետեւ բավականաչափ բարձր արդյունքներ կան եւ տնտեսության մեջ, եւ նոր իրավիճակ է ստեղծվել, որը պահանջում է նոր լուծումներ, որ ԱՊՀ-ն աշխատի ժամանակի պահանջներին համապատասխան: Այդ առումով պարոն Թորոսյանը կարեւորեց ԱՊՀ ՄԽՎ-ի դերը, որ կարեւոր նշանակություն ունի ԱՊՀ-ի կյանքում եւ մեծ դեր է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, հակամարտությունների հաղթահարման, տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով: ԱՊՀ ՄԽՎ-ն լավ հեռանկարներ ունի հետագայում էլ խորացնելու այդ դերը: ԱԺ նախագահը հաջողություն մաղթեց ՄԽՎ-ի աշխատանքներին եւ հետագա գործունեությանը:

ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում ելույթ ունեցան նաեւ անդամ երկրների խորհրդարանների այլ նախագահներ:

«ԱՊՀ տասնհինգ տարին. միջխորհրդարանական համագործակցության արդյունքներ եւ հեռանկարներ» թեմայի քննարկումից հետո լիագումար նիստի մասնակիցները քննարկեցին ազգային օրենսդրության համապատասխանեցման հարցերը անվտանգության ոլորտում, նիստի մասնակիցներին ներկայացվեցին երաշխավորություններ «ԱՊՀ անդամ պետություններում միգրացիոն գործընթացների կարգավորման օրենսդրական ապահովման մասին», մոդելային բնապահպանական օրենսգրքի, ջրային օրենսգրքի, կրթական օրենսգրքի եւ այլ հարցերի մասին: Այս եւ այլ օրինագծերն արժանացան ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի հավանությանը եւ կօգտագործվեն ազգային օրենսդրությունների մշակման ընթացքում:

ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի աշխատանքները ամփոփվեցին համատեղ մամլո ասուլիսով:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն առանձնազրույց ունեցավ  ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հետ, որի ընթացքում անդրադարձներ եղան ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին, Կովկասյան քառյակի հանդիպմանը եւ ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա պաշտոնական այցին Ռուսաստանի Դաշնություն, քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Նույն օրը տեղի ունեցավ Կովկասյան քառյակի հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am