National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.11.2006
ԱՊՀ ՄԽՎ 27-րդ նիստը Սանկտ Պետերբուրգում

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի եւ հանձնաժողովների աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱՊՀ ՄԽՎ միջազգային համագործակցության եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Ղոնջեյանը:

ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի շրջանակներում նոյեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության կատարելագործումը հակազդելու համար անվտանգության ներկա մարտահրավերներին ու սպառնալիքներին» թեմայով գիտագործնական կոնֆերանս:

Նոյեմբերի 16-ին Տավրիկյան պալատում նախատեսվում է  նաեւ Կովկասյան քառյակի հանդիպում` Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ:

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Սանկտ Պետերբուրգից կմեկնի Սան Մարինո`  մասնակցելու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի կքննարկվի  Հարավային Կովկասում կայունության պակտի հաստատման հարցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am