National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.10.2006
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հանդիպումները Ազգային ժողովում

Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները քննարկումներ ունեցան մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան նաեւ ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության եւ խորհրդարանի խումբ- խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի ներկայացուցիչները անդրադարձան տարածաշրջանային խորհրդարանական համագործակցությանը, Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրական դաշտի բարեփոխմանը, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, խորհրդարան-կառավարություն հարաբերություններին առնչվող հարցերի:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանը` պարոն Թորոսյանը նշեց, որ այժմ մեկ  հնարավորություն է ստեղծված, երբ Հարավկովկասյան երկրների խորհրդարանականները անմիջականշփումների հնարավորություն ունեն. դաՀարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնությունն է:Յուրաքանչյուր երկրից 10-ական ներկայացուցիչների մասնակցությամբպարբերաբար հանդիպումներ են լինում, տարին երկու անգամ լիագումար նիստեր են գումարվում, եւս երկու անգամ` նախագահության նիստեր: Պարոն Թորոսյանը կարեւորեց այս ձեւաչափի գոյությունը, քանի որ լավ հնարավորություն է հանդիպումների, շփումների համար, ինչը կարեւոր է երկկողմ աշխատանքներ սկսելուհամար: Այս համատեքստում պարոն Թորոսյանը կարեւորեց հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի գոյությունը:Չնայած Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններ չկան, Հայաստանը միշտ ասել է , որ պատրաստ է հանդիպումների, քննարկումների ամենաբարդ հարցերի շուրջ: Մենք փորձում ենք օգտագործել նաեւայնհնարավորությունները, որոնք ընձեռում ենԵվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովները: ԱԺ նախագահի համոզմամբ տարածաշրջանային համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի հակամարտությունների կարգավորման, առկա խնդիրների լուծման հարցերում:

Հյուրերի այն հարցին, թե կան արդյոք հակասություններ ընդդիմության եւ իշխանությունների միջեւղարաբաղյան խնդրի կարգավորման մոտեցումներիշուրջ,եւ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեցին, որ հակասություն ներ չկան այդ հարցում եւ տեսակետներն ընդհանուր առմամբ համընկնում են:

Կառավարություն-խորհրդարան հարաբերություններին անդրադառնալով, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նշեց, որ բարեփոխված Սահմանադրությունը ավելիէ ընդլայնել կառավարություն-պատգամավորներ շփումները, բացի հարցուպատասխանից, պատգամավորները կառավարությանը հարցապնդումներով դիմելու հնարավորություն են ստացել նաեւ:

Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Ժորժ Կոլումբիեն կարեւորեց առաջիկա ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը, այն լուրջ փորձաքար համարելով Հայաստանի համար:

Պարոն Թորոսյանը նույնպես կարեւորեց ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը, նշելով, որ այն առաջին հերթին Հայաստանին է անհրաժեշտ: Հայաստանը Եվրախորհրդում ստանձնած պարտավորությունները հիմնականում կատարել է,վավերացրել է Եվրախորհրդի բոլոր կոնվենցիաները, մնացել է ընդունել մի քանի օրենքներ: Սակայն առավել կարեւորը, ըստ ԱԺ նախագահի, դրանք իրականացնելն է, մասնավորապես, ընտրությունների անցկացման որակը:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծին, խորհրդարանում կանանց ներգրավվածությանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրանք նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am