National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.5.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
1 / 14

Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը կաթի մթերման ոլորտում առկա խնդիրների համատեքստում» թեմայով իր նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում:

Պատգամավորի խոսքով Կառավարությունը խթանում է գյուղատնտեսության այս ճյուղը եւ Էկոնոմիկայի նախարարության միջոցով ավելացնում է դրա զարգացմանն ուղղված պետական ֆինանսավորումը:

Խնդիրը քննարկվել է պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների տնօրենների, ՀՀ միջազգային գործընկերների, ֆերմերների հետ:

Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը ներկայացրել է կաթի շուկայում առկա իրավիճակը: Նա նշել է, որ 2023 թվականին արտադրվել է 590,9 հազար տոննա կաթ. նախորդ տարվա համեմատ կաթի արտադրությունը նվազել է 5,2 տոկոսով: Միտումը պահպանվել է նաեւ 2024 թվականին: Առաջին եռամսյակում արտադրվել է 123,1 հազար տոննա կաթ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համամետ նվազելով 3,5 տոկոսով:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ կաթի փոշու ներմուծման ծավալներին` ընդգծելով, որ շարունակվել են ներմուծման ծավալների նվազման միտումները: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով կտրուկ նվազել է ներմուծվող կաթի փոշու գինը, ինչն ազդել է նաեւ մթերվող կաթի գնի վրա:

Ֆերմերները դժգոհել են` ընդգծելով, որ վարկեր են վերցրել, թանկ անասնակեր գնել, այլ ծախսեր կատարել, բայց եկամուտ չեն կարողանում ստանալ, քանի որ տարվա այս եղանակին իրենց ապրանքն արժեզրկվում է: Նշվել է, որ այս պահին 1 լիտր կաթը գյուղացին կարողանում է վաճառել ընդամենը 130-140 դրամով` նախորդ տարիների 200 դրամի փոխարեն: Մտահոգություն է հնչել, որ որոշ համայնքներում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 50 տոկոսով:

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ խնդիրը նոր չէ, այն վերջին տարիներին արդիական է դառնում հատկապես կաթի սեզոնայնության (մայիսից օգոստոս) ընթացքում:

Ելույթ ունեցողներն առաջարկել են խանութներում տարբերակված եւ մակնշված դարակաշարերով ներկայացնել անարատ կաթով եւ բուսական յուղով արտադրված թթվասերները: Այս մասով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը փաստել է, որ պետական վերահսկողության շրջանակում հիմնականում արձանագրվում են մակնշման հետ կապված խախտումներ:

Ֆերմերների կարծիքով ոլորտը խոցելի վիճակում է, եւ Կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտնի: Առաջարկ է եղել նվազեցնել ներմուծվող կաթի փոշու ծավալները, ձեւավորել կաթ արտադրողների ասոցիացիա, որը կզբաղվի ոլորտի խնդիրների լուծմամբ:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է, որ գյուղացու շահերը պետք է պաշտպանված լինեն բոլոր մակարդակներով: Պատգամավորը, կարեւորելով խնդրի լուծումը, հավաստիացրել է, որ առաջիկայում Կառավարության գործընկերների հետ կձեռնարկեն հստակ քայլեր:


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am