National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.10.2006
Ռումինիայի Հանրապետության դեսպանը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի Հանրապետության դեսպան  Նիկոլաե Իորդակեին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց պարոն Իորդակեի հետ համագործակցությունից, որը եղել է ի շահ երկու երկրների միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների խորացման, նաեւ` ափսոսանք, որ ավարտվում է նրա դեսպանական առաքելությունը Հայաստանում, որի ընթացքում նա մեծապես նպաստել է այդ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանում Ռումինիայի Հանրապետության դեսպան Նիկոլաե Իորդակեն, որ երեք տարի աշխատել է Հայաստանում, նշեց, որ դժվարությամբ է հեռանում Հայաստանից ու հայերից, որովհետեւ այս տարիներին հասցրել է ճանաչել ու սիրել մեր երկիրը: Պարոն Իորդակեն նաեւ նշեց,  որ Հայաստանն իրավամբ պատկանում է Եվրոպական մեծ ընտանիքին եւ Ռումինիայի` իբրեւ Կենտրոնական Եվրոպայի երկրի, փորձն ու սխալները Հայաստանի համար կարող են օգտակար լինել եվրաինտեգրման գործընթացներում: Դեսպանը նշեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանը առաջնահերթ նշանակություն ունի իր երկրի համար: Դրա վկայությունն էր  նաեւ Ռումինիայի նախագահի այցը, որը հնարավորություն տվեց տեղում անմիջականորեն ծանոթանալ խնդիրներին եւ որոշարկել համագործակցության ուղիները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատումը, որը առավել արդյունավետ կդարձնի նաեւ եվրաինտեգրումը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ԵԽԽՎ լիագումար նիստում ռումինացի պատգամավոր Ադրիան Սեւերինի ներկայացրած զեկույցին Հարավային Կովկասի կայունության պակտի նախագծի մասին` կարեւորելով այն տարածաշրջանում փոխհարաբերությունների հստակեցման ու համագործակցության առումով, որի արդյունքում դյուրին կդառնա նաեւ հակամարտությունների հաղթահարումը, նույնիսկ տարբեր դիրքորոշումների առկայությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am