National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
1 / 8

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների կանոնակարգմամբ:

Գործող կարգավորումներով, եթե կուտակային կենսաթոշակի մասնակիցն ունենում է Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություն, ապա վերջինս մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու հնարավորություն է ունենում: Եթե անձի առողջությունը բարելավվում է, դառնում է աշխատունակ, կարողանում է շարունակել կուտակումներ իրականացնել, ապա ներկա կարգավորումները դա թույլ չեն տալիս: «Եթե անձը մեկ անգամ կանխիկացրեց այդ գումարը, ապա կենսաթոշակային համակարգ վերադառնալու հնարավորություն այլեւս նախատեսված չէ, հաշիվը փակվում է»,- տեղեկացրել է փոխնախարարն ու հավելել, որ իրավակիրառ պրակտիկայում եղել է դեպք, երբ անձը գումարը ստացել է, բուժվել արտերկրում, վերադարձել, աշխատում է եւ կրկին ցանկանում է դառնալ կենսաթոշակային համակարգի մասնակից: Օրենքի նախագծով առաջարկվում է,որ  եթե անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, եւ համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա` սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է դիմումի հիման վրա`  առանց քանակային սահմանափակման:

Հաջորդ փոփոխությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները կդիտարկվեն սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն եւ չեն հանդիսանա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ նախկինում կատարված փոփոխությամբ մեխանիզմը փոխվել էր: Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով հիվանդություն ունենալու դեպքում անձը կարող էր կանխիկացնել իր հաշվի գումարը: Փոխվել էր մեխանիզմը, այդ հնարավորությունը տրվել էր Միասնական սոցիալական ծառայությանը` Առողջապահության նախարարության համապատասխան եզրակացությամբ: Նշվել է, որ այս փոփոխությունը վերաբերում է այդ հնարավորությունից բազմակի օգտվելուն, այլ ոչ թե մեխանիզմին: Պատգամավորը հետաքրքրվել է համակարգ մուտք գործելու հնարավորության քանակական սահմանափակմամբ: Փոխնախարարը պարզաբանել է, որ համակարգ մուտք գործելու հարցում սահմանափակում չի նախատեսվում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am