National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
1 / 8

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի եւ Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի անձնակազմերի, ինչպես նաեւ մի խումբ աշակերտների հետ:

Մանկապարտեզը եւ դպրոցի մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը հիմնանորոգվել են Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով: Մի շարք առարկաների համար նախատեսված դասասենյակներ վերազինվել են ժամանակակից հարմարություններով եւ այժմ ծառայում են որպես դինամիկ կրթական փորձի խթանման կատալիզատորներ:

Ուսուցչական անձնակազմի հետ քննարկվել են կրթական վերջին բարեփոխումները, դրանց բերած նոր հնարավորությունները եւ առաջացրած բարդությունները: Ուսումնական ծրագրերի բարելավմանը եւ ենթակառուցվածքային զարգացումներին վերաբերող մտքերի փոխանակության ֆոնին ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, «Դպրոցական սնունդ» ծրագրին, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, գնահատման նոր համակարգին առնչվող հարցերը:

Աշակերտները պատգամավորի հետ զրուցել են իրենց հուզող թեմաներից՝ նոր դասագրքերից մինչեւ դպրոցի գրադարանը ժամանակակից արտասահմանյան գրականության թարգմանություններով վերազինելու անհրաժեշտություն: Նրանք նաեւ հանդես են եկել առաջարկներով, թե ինչպես կարելի է ստեղծել էլ ավելի նպաստավոր ուսումնական միջավայր:

Այցն ավարտվել է մանկապարտեզի անձնակազմի հետ հանդիպմամբ, որի ժամանակ որպես հրատապ խնդիր առանձնացվել է շենքի ջեռուցման հարցը:

Հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվել են: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել աջակցել դրանց լուծմանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am