National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.04.2024
ՀՌՀ 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում
1 / 8

Արդեն 4-րդ տարին շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում եւ հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը. ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովը գործել է ըստ օրենսդրության եւ Սահմանադրության՝ անկախ եւ թափանցիկ: Նա հավելել է, որ որոշումները միշտ կայացվել են առանց արտաքին միջամտության՝ ելնելով կոլեգիալության սկզբունքից:

«Լինում են հրապարակումներ եւ ելույթներ, որտեղ մեր որոշումների անաչառությունը դրվում է կասկածի տակ: Խոսում են անգամ իշխանությունների կողմից իջեցված պատվերի մասին, սակայն դա չի համապատասխանում  իրականությանը»,- ասել է զեկուցողը:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում մեկ տարվա ընթացքում հրապարակվել է 82 հաղորդագրություն, 9 հայտարարություն: Ստացվել է 111 հարցում եւ դիմում-բողոք: 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ. 57` սեփական նախաձեռնությամբ եւ 7՝ վարչական բողոքների հիման վրա:  Կտրուկ աճել են նաեւ որոշումների դատական բողոքարկումները՝ 2023 թվականի ընթացքում հանձնաժողովն ունեցել է դատական 27 վարչական գործ: Տիգրան Հակոբյանը խոսել է նաեւ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատասխանելով այն հարցին, թե հանձնաժողովը պետք է փակի ռուսական ալիքները, Տիգրան Հակոբյանը նշել է, որ պետք է  գտնել այնպիսի կարգավորումներ,  որպեսզի օտար երկրների ալիքները չպարտադրեն  այն քաղաքական օրակարգը, որը խորթ է մեզ եւ հակասում է մեր օրենսդրությանը: Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ են  օրենսդրական փոփոխություններ նախատեսել:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am