National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.10.2006
Հանդիպում խորհրդարանում

Հայաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում հանրապետությունում են գտնվում Ֆրանսիայի դոկտոր-իրավաբանների միության անդամները, որոնց հոկտեմբերի 6-ին ընդունեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Հանդիպման առանցքում հայ-ֆրանսիական հարաբերություններն էին, օրենսդրական, դատաիրավական համակարգի բարեփոխումները, սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովի լիազորությունների ընդարձակմանն առնչվող հարցերը եւ այլն:

ԱԺ պետական-իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ներկայացնելով հայ իրավաբանների միության ստեղծման պատմությունը, կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի իրավաբանների միության անդամների հանդիպումը: Պարոն Պետրոսյանը հյուրերի խնդրանքով անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին: Նրա համոզմամբ` սահմանադրական փոփոխությունները ՀՀ Սահմանադրությունը համապատասխանեցրին միջազգային չափանիշներին: Տեղեկացվեց, որ սահմանադրական փոփոխություններով ավելացել է խորհրդարանի լիազորությունների ժամկետը, չորրորդ գումարման Ազգային ժողովում նախատեսվում է ունենալ մինչեւ տասներկու մշտական հանձնաժողովներ` ներկա վեցի փոխարեն: Խստացվել են սպառողների եւ սեփականության իրավունքների պաշտպանությանը, ազատ տնտեսական մրցակցության ու մենաշնորհների վերացմանն ուղղված նորմերը: Ռաֆիկ Պետրոսյանը փաստեց, որ Ազգային ժողովը պետական պաշտոններում թեկնածուի նշանակման, մարդու իրավունքների պաշտպանի եւ արդարադատության խորհրդի անդամների ընտրության իրավունք ունի: Նա, կարեւորելով Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությունն արգելելը, գտնում է, որ ձեռնարկատիրությամբ զբաղվելը խոչընդոտում է պատգամավորի օրենսդրական գործունեությանը: Նշվեց, որ հաջորդ տարվանից գործելու են մասնագիտացված`սնանկացման հարցերի եւ վարչական գործերի դատարաններ:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ բոլոր կարեւոր օրինագծերը մշակվում են եվրոպական կառույցների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ անկախ փորձագետների մասնակցությամբ:

Ֆրանսիայի դոկտոր-իրավաբանների միության միջազգային հարցերով պատասխանատու Ժակ Վուիտոնը խորհրդարանի եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը կարեւորեց ժողովրդավարության հաստատման տեսանկյունից: Պարոն Վուիտոնը զուգահեռներ անցկացրեց Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմության, մշակույթների եւ օրենսդրության միջեւ` փաստելով, որ նմանությունները շատ են: Նա լիահույս է, որ նման հանդիպումները կնպաստեն երկու պետությունների իրավական համակարգերի զարգացմանը:

Պատասխանելով հյուրերի հարցերին` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ Վերահսկիչ պալատի իրավասություններին ու գործառույթներին, եվրոպական խարտիային համապատասխան ՏԻՄ-երի ձեւավորման կարգին, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերին, դատական համակարգի բարեփոխումներին, քրեական օրենսգրքի դրույթներին եւ այլ հարցերի:

Զուգահեռներ անցկացվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի դատաիրավական համակարգերի, օրենսդրության, ՀՀ ՍԴ-ի եւ Ֆրանսիայի պետական հարցերով զբաղվող իրավաբանական խորհրդի միջեւ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am