National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.04.2024
Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:  Այն ներկայացրել է  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է փոփոխությունների փաթեթ, որով կարգավորվել  է Երեւան քաղաքում շրջիկ առեւտուրը, ամրագրվել են ավագանու լիազորությունները: Մասնավորապես` շրջիկ առեւտրի կազմակերպման հետ կապված հարցերը, առեւտրի համար նախատեսված կամ թույլատրելի տարածքները սահմանում է ավագանին:

Փոխնախարարը հիշեցրել է, որ ԱԺ նիստում հարց էր հնչել, թե ինչու՞ է շրջիկ առեւտուրը թույլատրվում միայն Երեւանում, ինչին ի պատասխան` նշվել էր, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  օրենքը  կկիրարկվի մայրաքաղաքում եւ որոշ ժամանակ անց, հաշվի առնելով արդյունքները,  այն  կտարածվի նաեւ մյուս համայնքների վրա:  «Պահը հասունացել է եւ որոշակի առումով արդեն ունենք  միավորված համայնքներ:  Հայաստանում գրանցվում է զբոսաշրջության աճ, կան թիրախային կետեր, որտեղ շրջիկ առեւտուրը կարող է օգտակար լինել: Այս օրենսդրական փաթեթով առաջարկում ենք կարգավորումները կիրառել նաեւ բոլոր համայնքներում»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Զեկուցողը հավելել է, որ  աշխատանքներն իրականացվելու են առցանց. բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային հարթակներ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում  գրավոր առաջարկություններ չեն ստացվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am