National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.04.2024
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ ԵՊՀ ուսանողների  հանդիպման առանցքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը վերաբերող հարցերն էին:

Պատգամավորը նշել է, որ համապատասխան աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքել: Սերգեյ Բագրատյանը կարեւորել է հարցի լուծումը` նշելով, որ այն չպետք է թողնել սերունդներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ համայնքների խոշորացմանը, այդ գործընթացի դրական եւ բացասական կողմերին: Պատգամավորը նշել է, որ կան խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում լուծելի են:

Սերգեյ Բագրատյանը  հորդորել է ուսանողներին լինել ակտիվ եւ  լավ սովորել: «Մեր նպատակն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ  երիտասարդությունը կցանկանա ապրել եւ զարգացնել իր հայրենիքը»,- ասել է պատգամավորը:

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 23-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am