National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.04.2024
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքը
1 / 12

Ազգային ժողովն ապրիլի 9-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նիստերի օրակարգը: Որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:  Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պետական վերահսկողության շրջանակում առաջարկվում է ավելացնել  վերահսկողական գործիքները, մասնավորապես՝ Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում նախատեսել  պեստիցիդների (թունաքիմիկատների) եւ ագրոքիմիկատների վաճառքի կասեցում: Նախաձեռնությամբ սահմանվում են վերահսկվող ապրանքների  ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը, ազգային ռեֆերենս լաբորատորիայի հասկացությունը, խմբագրվում է անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը:  Տարընկալումներից խուսափելու համար առաջարկվում է  օրենքից հանել բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի բառերը, քանի որ արդեն իսկ  սահմանված են պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ բառերը: Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ այս նախաձեռնությամբ լուծվելո՞ւ է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերք արտահանելու եւ այնտեղից Հայաստան կաթնամթերք ներմուծելու հարցը, քանի որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումն իր երկիր: «Ամեն օր մտնում ենք խանութ եւ տեսնում, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է, որ այնտեղ ապրանք ներմուծենք, նրանց արտադրանքը մեր վաճառասեղաններին դրված է»,- ասել է նա՝ նշելով, որ խնդրի կապակցությամբ տնտեսավարողները դեռեւս 5-6 ամիս առաջ են դիմել նախարարությանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ հարցն այս օրենսդրական նախաձեռնությամբ չի կարգավորվելու: Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է ընթացք տալ հարցին, ինչին ի պատասխան՝ Տաթեւիկ Սարգսյանը դրական է արձագանքել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am