ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Հանձնաժողովի անդամ, նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հետաձգվում է` լրամշակելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական մոտեցման համար` ակնկալելով, որ նախագիծը լրամշակվելուց հետո կարժանանա դրական արձագանքի: