National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.03.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների (COSAC) համաժողովին: Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Նախեւառաջ թույլ տվեք մեր երախտագիտությունը հայտնել նախագահող եռյակին եւ Բելգիայի խորհրդարանին հայկական պատվիրակությանն այս կարեւոր հարթակին մասնակցելու հրավերի համար: 
  
Ինստիտուցիոնալ քաղաքականությունում կանանց եւ տղամարդկանց հավասար ներկայացվածությունը մեզ համար շատ կարեւոր թեմա է, քանի որ միայն համաչափ ներկայացվածությամբ է հնարավոր հասնել իրական ժողովրդավարությանը: 
  
Թավշյա հեղափոխությունից հետո մենք փոփոխություններ կատարեցինք օրենսդրական դաշտում: Այս պահին ունենք կանանց ներկայացվածության 30 տոկոս խորհրդարանում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: 
  
Մեկ այլ կարեւոր քայլ էր «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը` հստակ ուղերձով` քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմիններում ներառականություն ունենալու կարեւորության մասին, քանի որ քաղաքական կուսակցություններն ինստիտուցիոնալ քաղաքականության դարպասներն են` հատկապես խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող երկրներում: 
  
Իշխող կուսակցությունը նույնպես աշխատում է ներքին կանոնադրության վրա` կիրառելով գենդերային քվոտաներ իր կառավարող մարմիններում, ինչպես ազգային, այնպես էլ տեղակալ: 
  
Մենք նաեւ աշխատում ենք գաղափարների վրա` քվոտաներից դուրս քաղաքականության միջոցով խրախուսելու կանանց մասնակցությունը կուսակցությունում:

Մենք կարծում ենք, որ իրավական դաշտն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Մենք նաեւ պետք է խրախուսենք կանանց, աջակցենք նրանց, քանի որ ինստիտուցիոնալ քաղաքականության յուրաքանչյուր կին ճանապարհ է հարթում մյուս կանանց համար»: