National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.03.2024
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի արտոնյալ վարկ
1 / 3

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով: Վարկ կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար: Մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչեւ 2030 թվականը: Այն հատկացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության բյուջեից:

Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպես են բաշխվելու գումարները՝ հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ գործում է բավականին կայացած մեխանիզմ՝ դա հայ-գերմանական հիմնադրամն է, որը գործում է ՀՀ կենտրոնական բանկի ներքո: Հիմնադրամը բաշխումն իրականացնում է կոմերցիոն բանկերի միջոցով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր տնտեսվարող էլեկտրաէներգիան ձեռք բերի ավելի մատչելի ճանապարհով: 

Օրենքն ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am