National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.03.2024
Քննարկվել են խոցելի խմբերի կյանքի բարելավմանը միտված ծրագրի շրջանակում իրավասու հանձնաժողովի հետ համագործակցության ձեւաչափերը
1 / 7

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը հանդիպել են  «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդին ու ծրագրի ներկայացուցիչներին:

2023 թվականին մեկնարկած ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության եւ հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցության միջոցով բարելավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կյանքը: 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը միտված է նաեւ ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ուղղությունները, գործիքակազմը, որով իրավասու հանձնաժողովը կարող է օժանդակել ծրագրի արդյունավետ իրականացմանը:

Ծրագրի առանցքային բաղադրիչներից են Ազգային ժողով-Կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, գենդերազգայուն օրենսդրության առկայությունը եւ գենդերազգայուն բյուջետավորումը: Հերիքնազ Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է քաղհասարակության հետ հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցության լավագույն փորձը, ինչպես նաեւ օրենսդրական մակարդակում իրականացվող աշխատանքն ու ոլորտում բարեփոխման առաջնահերթ խնդիրները: Այս համատեքստում կարեւորվել է պետության կարիքների գնահատումն ու դրա հիման վրա ՀԿ-ների կողմից փաստահեն հետազոտությունների իրականացումը, ինչն էլ կարող է հետագայում օրենսդրական փոփոխությունների հիմք հանդիսանալ:

Ծրագրի պատասխանատուները հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման, ինչպես նաեւ գենդերազգայուն օրենսդրության մշակման ու գենդերազգայուն բյուջետավորման գործընթացներում աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել եւ քննարկել ընթացակարգային հարցերն ու համագործակցության ձեւաչափերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am