ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին հյուրընկալվել է Համբուրգի քաղաքային խորհրդում` Ռատհաուսում:
Հայ խորհրդարանականները գրառումներ են կատարել Պատվո հուշամատյանում, որից հետո կարճատեւ զրույց ունեցել Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ: