National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.03.2024
Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագած մի շարք ընթացակարգային խնդիրներ
1 / 2

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Վարչական դատավարության ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Հիմնական կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Կարգավորվում են հիմնական պահանջից բացի, այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետտուրքի գանձման հարցրերը: Նախատեսվում են արագացված դատաքննության կարգի եւ ժամկետների ավելի մանրամասն կանոններ՝ սահմանելով, թե որ պահից է դատարանն անցնում դատական ակտ կայացնելուն եւ երբ պետք է հրապարակվի դատական ակտը: Լրացվող նոր հոդվածներով կկարգավորեն Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների, թվաբանական սխալների ուղղման պահանջները: Եթե անձը հարգելի պատճառով բաց թողնված ժամկետում Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնում, սակայն չի միջնորդում ժամկետը վերականգնելու մասին, ապա ներկայումս Վճռաբեկ դատարանը բողոքի ընդունումը մերժում է, եւ անձի իրավունքը մնում է չիրացված: Առաջարկվում է այս դեպքում ոչ թե մերժել բողոքի ընդունումը, այլ վերադարձնել բողոքը:

Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունն ավարտելուց հետո որոշման հրապարակման համար սահմանվում է 20-օրյա ժամկետ: Հստակ սահմանվում է, թե ինչ որոշում պետք է կայացնի Վճռաբեկ դատարանն այն դեպքում, երբ բողոք բերող անձը չի վերացրել Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:

Սահմանվում են հստակ ժամկետներ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու համար, այն է՝ վարույթ ընդունելուց հետո 45 օրվա ընթացքում: Առաջարկվում է  միջուկային անվտանգության ապահովման, հարկադիր կատարումն ապահովող, պրոբացիայի ծառայության բնագավառների պետական մարմնին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ գործերով քննությունը դատարանից հանել եւ վերապահել իրավասու վարչական մարմիններին:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am