National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.02.2024
Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
1 / 4

ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գեւորգյանի  թեկնածությունը:

Խորհրդարանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկել է փետրվարի 29-ի հերթական նիստում: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի պարտականությունները կատարող Արման Խոջոյանը:

Շեշտելով, որ Գեղամ Գեւորգյանն ունի աշխատանքային հարուստ փորձ, Արման Խոջոյանը նշել է, որ թեկնածուն շուրջ 15 տարի գործունեություն է ծավալել պետական կառավարման համակարգում, զուգահեռ ծավալել է դասախոսական եւ գիտական գործունեություն:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է 2019-2023 թվականների Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը: «Հաշվետվությունը կազմելիս նկատի ենք ունեցել այն դրույթները, որոնք հինգ տարի առաջ Ազգային ժողովում խոստացել ենք ընտրվելու պարագայում դրանք իրականացնել»,- ասել է թեկնածուն՝ միաժամանակ ներկայացնելով նաեւ հաջորդ հինգ տարիների գործունեության ծրագիրը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկումներին, ապրանքների ընդունման եւ տեղաբաշխմանն առնչվող առկա խնդիրներին, տեղական արտադրողների, սպառողների շահերի պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների անմատչելիությանը, վառելիքի շուկային:

Պատգամավորները ելույթներում անդրադարձել են սպառողների իրավունքների պաշտպանությանը, վառելանյութի որակին, վառելիքի շուկայում առկա խնդիրներին, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների հակամրցակցային պայմանավորվածությունների դեմ պայքարին, բյուջետային ծախսերի արդյունավետությանը, բյուջետային վերահսկողությանը, արդյունքային ցուցանիշների հստակեցմանը, կարողությունների զարգացմանը:

Գեղամ Գեւորգյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար, անդրադարձել է պատգամավորների բարձրացրած խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am