National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.02.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծին
1 / 8

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի լրամշակված փաթեթին:

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը՝ մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշվեքննության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկել էր հունվարի 11-ի հերթական նիստում:

Քվեարկությունը հետաձգվել էր նախագծերի փաթեթը լրամշակելու նպատակով:

Օրենսդրական փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am