National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.02.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլուծվի ՀՀ-ում գործող ԱՏԳ շահագործողների համար սահմանված արտոնությունների հարցը
1 / 4

Օրենքների նախագծերի փաթեթի  ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել Հարկման բազայի քայքայման եւ շահույթի տեղափոխման (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունների` որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են` հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները` նպաստելով տվյալ ոլորտների զարգացմանը. մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, զբոսաշրջություն եւ այլն: Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն մոտեցումը, որ մշակող արդյունաբերության եւ ծրագրային ապահովման մշակման գործունեության տեսակներից բացի պետք է ներառվեն նաեւ այն ոլորտները, որոնք ընդգրկում են Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Մասնավորապես, ծառայությունների ոլորտից ներառվել են զբոսաշրջության զարգացմանը միտված գործունեության տեսակները, ինչպես օրինակ` հյուրանոցային ծառայությունների կազմակերպում, կացության եւ հանրային սննդի կազմակերպում եւ այլն, ինչը միտված է զբոսաշրջային կլաստերի ձեւավորմանը եւ զարգացմանը:

Նախատեսվում է նաեւ ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման եւ դադարեցման, ինչպես նաեւ շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական եւ հերթական հայտարարագրերի հաստատման եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը: ԱՏԳ շահագործողների գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվի ուղեցույց:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է` արդյո՞ք կատարվում է գործող ԱՏԳ-ների գործունեության արդյունավետության վերաբերյալ մշտադիտարկում: Նարեկ Տերյանը պատասխանել է, որ ներկայում մշակվում են ԱՏԳ-ների  ռազմավարությունը, զարգացմանն ուղղված հետագա քայլերի ծրագիրը: Նա տեղեկացրել է, որ ներկայում ունեն 4 ԱՏԳ, որոնցից ակտիվ աշխատում են երկուսը:

Քննարկված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am