National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.02.2024
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 6

Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին, հայ-թուրքական սահմանի բացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերի մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

Հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, հանձնաժողովների գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման եւ ընդունման կարգերը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Բաբկեն Թունյանը, պատասխանելով ուսանողի՝ հայ-թուրքական սահմանի բացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ժամանակին սահմանը փակել է Թուրքիան՝ փաստացի շրջափակման ենթարկելով Հայաստանին:

Փակ սահմանն ազդեցությունն ունի մեր երկրի տնտեսության վրա: «Ապրանքաշրջանառությունը, որը  կարող էր իրականացվել Թուրքիայի տարածքով ավելի կարճ ժամանակահատվածում եւ քիչ ծախսատար եղանակով, իրականացվում է երրորդ երկրների միջոցով»,- նշել է պատգամավորը: Այս համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Խաղաղության պայմանագրի կնքումը: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է, որ  Հայաստանի տնտեսությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է բարելավել արտադրվող ապրանքների որակը, ստեղծել ազգային բրենդ:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին՝ Բաբկեն Թունյանը ներկայացրել է մեր երկրի համար դրա դրական եւ բացասական կողմերը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերին: Նա խնդիր է համարել հանրապետությունում չօգտագործվող հողերի առկայությունը: Ըստ նրա՝ Կառավարությունը քննարկում է խոշոր հողակտորների ձեւավորման հարցը: Նախատեսվում է  մշակել  գույքահարկի տարբեր սահմանաչափեր՝ օգտագործվող եւ չօգտագործվող հողերի համար:

Բաբկեն Թունյանը հաջողություն է մաղթել ուսանողներին եւ հորդորել իրենց գիտելիքներն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության:

Հանդիպումը կայացել է փետրվարի 8-ին: Ուսանողները 6 շաբաթ իրենց մասնագիտական փորձաշրջանը կանցնեն Ազգային ժողովում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am