National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.02.2024
Անհրաժեշտ է կանխարգելել եւ արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները. հստակ ուղերձ հանրությանը
1 / 8

2020 թվականին օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա:  

Օրենսդիրը նաեւ արձանագրել էր, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրա կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսեւորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակում: Այս մասին ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով   ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը եւ Արթուր Հովհաննիսյանը:

Հեղինակները հատկապես կարեւոր են համարել կանխարգելել եւ արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որքանով որ այս պահին թույլ են տալիս օրենսդրությունը եւ տեխնոլոգիաները:

«Դրանք պարունակում են գռեհկաբանություն եւ  հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը եւ քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի տարածմանը հասարակության մեջ, հանցագործ  կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացմանը»,- ասել է զեկուցողը՝ մանրամասնելով, որ հաճախ անչափահասները քրեական ենթամշակույթ կրող անձանց կերպարներին նմանվելու  ցանկություն են ունենում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց վրա:

Առաջարկվում է օրենքում  սահմանել, որ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել գիշերը՝  ժամը 24:00-06:00-ն ընկած ժամանակահատվածում:  «Սրանով մենք ցանկանում ենք նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների, հատկապես՝ անչափահասների դաստիարակության վրա»,- շեշտել է Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորները հիմնականում կարեւորել են դաշտի կարգավորմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, հետաքրքրվել, թե ինչպես են տարանջատվելու նման ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները: Արթուր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ նման հաղորդումների եւ ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:  Այս համատեքստում պատգամավորները  որոշ առաջարկներ են ներկայացրել:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հասմիկ Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ հարցը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, ներկայացվել են առաջարկներ, որոնց արդյունքում նախագիծը լրամշակվել է: Հասմիկ Հակոբյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասն այս պահին էլ հնարավորություն է տալիս Հեռուստատեսության եւ ռադիոյի  հանձնաժողովին՝ սահմանելու չափորոշիչներ,  որոնցով կսահմանափակվի անչափահասների առնչությունը հեռարձակվող քրեական ենթամշակույթի քարոզ  պարունակող բովանդակությանը: Բայց հանձնաժողովում քննարկումների ժամանակ եկանք այն եզրակացության, որ ե՛ւ իշխող քաղաքական ուժի, ե՛ւ Կառավարության ուղերձը պետք է լինի հստակ, եւ այս երեւույթները պետք է մերժվեն: Այս փոփոխությունը բացի նրանից, որ հնարավորություն է տալիս ավելի հիմնավոր կարգավորել սահմանափակումները, նաեւ հստակ ուղերձ է մեր հանրությանը, որ սա այլեւս մերժելի է մեր հանրության համար»,- ասել է Ավետ Պողոսյանը:

Ելույթ է ունեցել նախագծի համահեղինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է գործընկերների որոշ դիտարկումների, տվել պարզաբանումներ: «Այո՛, օրինագիծը բոլոր հարցերը չի լուծում եւ չի էլ կարող լուծել, բայց քայլ պետք է անենք: Վերջերս մի ֆիլմ համացանցում աչքովս ընկավ, հենց առաջին հինգ րոպեի ընթացքում այնպիսի բառապաշար եւ բարքեր էին քարոզվում, որոնք նույնիսկ որպես օրինակ  մեջբերել չեմ ցանկանում»,- ասել է նա: Անդրադառնալով գործընկերների դիտարկումներին՝ Ալեն Սիմոնյանը նշել է՝ ֆիլմերի պատմության մեջ ընտիր ֆիլմեր կան, որոնց  ամենահայտնի եւ ամենասիրված դերասաններից մեկը՝ Ալ Պաչինոն, «Օսկար» մրցանակի չի  արժանացել հենց այդպիսի բարքեր տարածելու համար: «Որովհետեւ չի կարելի թմրանյութը դիմացը լցրած մարդուն խրախուսել, քանի որ դա վատ օրինակ է»,- մասնավորապես, նշել է ԱԺ նախագահը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարեւորել են նախագիծը, ներկայացրել նաեւ որոշ դիտողություններ եւ առաջարկներ:


29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am