National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.01.2024
ԱԺ Հայաստան-ԱՄԷ բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են ԱՄԷ պատվիրակությանը
1 / 11

Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամությունը բացառիկ արժեք է, որի հենքը պատմամշակութային ընդհանրություններն են, փոխադարձ տնտեսական շահերը. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ողջունելով Հայաստանում ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը: Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ` ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներ` Խաչատուր Սուքիասյանն ընդգծել է առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել այն փաստը, որ 2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: Նա դրական ձեռքբերում է համարել ՀՀ եւ ԱՄԷ միջեւ կանոնավոր ուղիղ չվերթների առկայությունը, կարեւորել նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրության ուժի մեջ մտնելը:

Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրներից` Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Նրա խոսքով Հայաստանն ունի հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք` որդեգրելով խաղաղության օրակարգ:

«Բոլոր այս ծրագրերի իրականացման հարցում իր ներդրումը կունենա ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն է եւ զարգացումը»,- արաբ գործընկերներին ասել է պատգամավորն ու նշել, որ ՀՀ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքները:

«Նոր  հորիզոններ պետք է կարողանանք բացել երկու երկրների միջեւ առկա հարաբերություններում», - ասել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Ընդգծելով տնտեսական համագործակցության առաջնահերթությունները` նա նշել է, որ ԱՄԷ-ն նպատակ ու ներուժ ունի ՀՀ համար ամենախոշոր առեւտրային գործընկերը դառնալու. երկու երկրները բանակցում են համապարփակ տնտեսական համագործակցությանն առնչվող արձանագրության եւ հուշագրի կնքման մասով: Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նկատել է, որ քաղաքական կայուն եւ ուժեղ համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ տնտեսություն: Վերջինս հայկական կողմին կոչ արել է հնարավորինս շուտ վավերացնել Համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագիրը:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին շեշտել է, որ ԱՄԷ-ն աջակցում է դրան եւ իրենց երկրի վարած քաղաքականությունը չի հակասում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են միջմշակութային երկխոսության խորացման մասին` բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը շոշափելի արդյունք կարձանագրի: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am