National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.01.2024
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստերի ընթացքում քննարկված հարցերը
1 / 11

Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ ավարտել պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումների՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաեւ «Ներքին աուդիտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մանրամասնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նախատեսվել է, որ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ ներքին աուդիտորները հանրային ծառայողներ են: «Ներքին աուդիտի մասին» օրենքով կա սահմանափակում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին նշանակելու հարցում. չի կարող նշանակվել այն անձը, որը վերջին երկու տարում զբաղեցրել է ստորաբաժանման ղեկավարի պաշտոն: Առաջարկվում է այս ժամկետը կրճատել մինչեւ մեկ տարի ժամկետով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդգար Հակոբյանը:

Արթուր Մանուկյանը խորհրդարանին է ներկայացրել նաեւ Հարկային օրենսգրքում եւ «Սնանկության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնող փոփոխություններ են կատարվել: Հարկային օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցվում են «Սնանկության մասին» օրենքով սահմանված այն կարգավորումներին, որոնք վերաբերում են սնանկության վարույթի եւ սնանկության վտանգի վարույթի ընթացքում ու դրանից առաջ առաջացող հարկային պարտավորությունների հաշվառմանը: «Սնանկության մասին» օրենքում կատարվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների կարգավորմանը:

Լիլիթ Մինասյանը բարձրաձայնել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով էլ առաջարկվում է օրենսգրքում ուժը կորցրած ճանաչել հարկի վճարման ժամկետներն ուշացնելու համար վարչական պատասխանատվություն կիրառող հոդվածը: Հարկային եւ մաքսային մարմինների կողմից քննության ենթակա բոլոր հոդվածների մասով վարչական վարույթները 2024 թվականի փետրվարի մեկից կիրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական է եղել. տեղեկացրել է Հովիկ Աղազարյանը:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է հերթական նիստի ընթացքում քննարկված հարցերը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am