National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.01.2024
Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
1 / 12

Հաշվեքննիչ պալատը սահմանադրական մարմին է եւ համարվում է պետության կարեւորագույն պետական մարմիններից: Նշված օրենքի անհրաժեշտությունն առաջացել է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակների ու երաշխիքների հստակեցման, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իրականացման, ինչպես նաեւ պալատում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այս մասին հունվարի 10-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը կազմվել է ԱԺ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հաշվեքննիչ պալատի համատեղ երկարատեւ աշխատանքի արդյունքում եւ ունի բազմաթիվ համահեղինակներ: Բարեփոխումներն իրականացնելու հիմք են հանդիսացել ոլորտում գոյություն ունեցող չափորոշիչները:

Մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախագծով առաջարկվել է Հաշվեքննիչ պալատում ծառայություն ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ, եւ հաշվեքննության կազմակերպմանը վերաբերող խիստ ընթացակարգային հարցերը ՀՊ-ի ներքին իրավական ակտերով կարգավորելու հնարավորություն ընձեռել: Առաջարկվում է ամրագրել բյուջետային մուտքերի, ընդերքօգտագործողների, ԿԲ-ի, հանրային սեփականության հավատարմագրային կառավարիչների, պետական միջոցներ ստացած իրավաբանական անձանց գործունեությունը հաշվեքննելու՝ Հաշվեքննիչ պալատի մանդատը: Նախատեսվում է հասանելիություն ապահովել օրենքով սահմանված գաղտնիքներին եւ անհատական տվյալներին՝ միեւնույն ժամանակ նախատեսելով պատասխանատվություն այդ տեղեկատվության օգտագործման համար, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի, գործադիր, աուդիտի, էթիկայի, որակի հսկողության կոմիտեների ինստիտուցիոնալ կառուցակարգեր ներդնել: Որակավորված մասնագետների համար շուկայականին համահունչ վարձատրության հնարավորություն կնախատեսվի, աուդիտորական բնագավառին բնորոշ պաշտոնների դասակարգման եւ դրանց ներկայացվող որակական պահանջների եւ հաշվեքննության հետհսկողության մեխանիզմներ կներդրվեն՝ որպես Հաշվեքննիչ պալատի առաջարկները կյանքի կոչելուն եւ քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունները խթանելուն միտված գործիքակազմ:

Հանձնաժողովի անդամները կարեւորել են նախաձեռնությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե որքանով է նպատակահարմար Հաշվեքննիչ պալատին բժշկական գաղտնի տեղեկատվության տրամադրումը: Հարցին ի պատասխան՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ բժշկական ոլորտում հաշվեքննությունների բացակայության պատճառով հիմնավոր կասկածներ կան, որ ոլորտին տրամադրվող գումարների մի մասն անհետանում է, ուստի խիստ անհրաժեշտություն է առաջանում տիրապետել այն տեղեկատվությանը, թե ինչի վրա են ծախսվում պետական բյուջեի միջոցները:

«Հանրության եւ պետության վճարած գումարները պետք է վերահսկելի լինեն, որպեսզի որեւէ ԲԿ աշխատակից չմտածի՝ կարող է բժշկական գաղտնիքի հետեւում թաքնվելով չնախատեսված օգտագործել պետական միջոցները»,- հիմնավորելով օրենքի նախագծի դրույթը՝ ասել է Գեւորգ Պապոյանը:

Քննարկվող թեմային անդրադարձել է նաեւ Հաշվեքննիչ պալատի նախագահը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ գործող օրենքով էլ ՀՊ համապատասխան պաշտոնյաներին հասանելի է այն պետական գաղտնիքը, որին ըստ օրենքի՝ հասանելիություն ունեն այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք:

«Նախագիծը Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունն իրականացնելու նախադրյալ ստեղծելու մասին է, որովհետեւ Սահմանադրությամբ բացառիկ դեպք է, երբ ստեղծված է մարմին, որին հանձնարարված է իրականացնել պետական եւ համայնքային բյուջեի միջոցների, ինչպես նաեւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանն ու հավելել՝ ՀՊ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ է, որ կառույցը հասանելիություն ունենա գաղտնի տեղեկատվությանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարակից զեկույցում հայտնել է, որ նախագծի վերաբերյալ գործադիրի առաջարկները հաստատվել են քիչ առաջ՝ Կառավարության հերթական նիստում: Նախարարը տեղեկացրել է, որ օրենքով նախանշված նպատակադրումներն ընդունելի են գործադիրի համար, բայց կան որոշակի դիտարկումներ, որոնք ռիսկեր են պարունակում:

Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանն էլ առաջարկով է հանդես եկել, ըստ որի՝ հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ նախագծի մասով աշխատանքային քննարկում տեղի կունենա, որից հետո հանձնաժողովի հերթական նիստում քվեարկության կդրվի նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նիստի ընթացքում քննարկված հաջորդ նախագծով ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը առաջարկել է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար նախատեսել որոշակի բացառություններ՝ գործընթացն ավելի արդյունավետ, հոսուն, ճկուն, ինչպես նաեւ նպատակամետ դարձնելու համար:

Կառավարության ներկայացուցչի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդիրը գործադիրին առաջարկներ չի ներկայացրել, ուստի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 4 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է հանձնաժողովի նիստում:


06.06.2024
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց...

06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am