National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.12.2023
Նախաձեռնությամբ ԿԸՀ-ն կշարունակի իրականացնել ընտրական գործընթացի բոլոր փուլերի վերահսկողությունը
1 / 3

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Անուշ Քլոյանը:

Հիմնական զեկուցող Արփինե Դավոյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի մասը փոփոխվում է, եւ ուժի մեջ մտնելու ժամկետը դարձել  է 2024 թվականի հունվարի 1-ը, ինչի արդյունքում վերոնշյալ գործառույթների իրականացումը վերապահվում է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Արփինե Դավոյանի խոսքով Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»:

«Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ընդգծել է համահեղինակը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` որպես անկախ ու ապակուսակցական մարմին, շարունակի իրականացնել իրեն վերապահված վերահսկողությունը:

«Ինչո՞ւ գործառույթը չի վստահվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»,- հետաքրքրվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ նախաձեռնության վերաբերյալ դրական դիրքորոշում է ներկայացրել ԿԿՀ-ն: Պատգամավորը նշել է, որ վերջնական եզրակացությունը կայացվել է ընդհանուր քննարկման արդյունքում:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, կարեւորելով ժամկետի երկարաձգմանն առնչվող փոփոխությունը, նշել է, որ այն միտված է ապահովելու գործող կանոնակարգերի պահպանումը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Խորհրդարանը հարցը առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկել եւ ընդունել է դեկտեմբերի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am