National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.12.2023
Խորհրդարանում ներկայացվել են «Փրկություն» կենտրոնի սաների՝ Ամանորի խորհրդին համահունչ աշխատանքները
1 / 20

Ազգային ժողովի հյուրընկալ պատերի ներքո մշտապես ներկայացվում են ինչպես հայտնի ստեղծագործողների, այնպես էլ երիտասարդների գործերը: Այս անգամ հերթը «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի ու առօրյա զբաղվածության կենտրոնի սաներինն էր: Ներկայացված ձեռքի աշխատանքները պատրաստված էին ամանորյա տրամադրությամբ եւ գույներով:

Դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցել է կենտրոնի սաների հետ, ծանոթացել նրանց ձեռքի աշխատանքներին: Անմիջական եւ ջերմ զրույցի ավարտին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է երիտասարդներին գալիք Ամանորի կապակցությամբ:

Այսպիսի միջոցառումներ պետք է առավել հաճախ կազմակերպվեն, դա կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակությանը լիարժեք ինտեգրմանը. նման համոզմունք են հայտնել ցուցահանդեսի մասնակիցները:

Կենտրոնը գործում է 20 տարուց ավելի: Շահառուներին հարազատներից չօտարելու եւ ընտանիքի անդամների առօրյա հոգսերը հեշտացնելու նպատակով իրականացվում է հատուկ կարիքներ ունեցող անձանց ցերեկային խնամք:

Կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանի խոսքով նման նախաձեռնությունները կարեւոր են, նպաստում են երիտասարդների   ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Ցուցադրված ձեռքի աշխատանքների վաճառքից ստացված հասույթի 50 տոկոսը կուղղվի հեղինակներին, իսկ մյուս մասը՝ նախաձեռնությանը՝ նյութեր ձեռք բերելու նպատակով:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am