National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.12.2023
Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Վրաստանի խորհրդարանի նախագահին
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով գործընկերոջը` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջեւ հաստատել ռազմավարական գործընկերություն:

Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին եւ վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին: Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»` Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին:

«Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը եւ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձեւաչափում բարեհաջող գործակցությանը` նաեւ հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձեւաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձեւաչափերը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ զարգացման երաշխիք կարող է լինել:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am