National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.12.2023
Քննարկում թափառող կենդանիներին վերաբերող հիմնախնդրի շուրջ
1 / 11

Քննարկման նպատակը թափառող կենդանիների, հատկապես` շներին վերաբերող հիմնախնդրին համակողմանի եւ վերջնական լուծում տալն է: Առողջապահական ու սանիտարահիգիենիկ խնդրից բացի, թափառող կենդանիների հարցն արդեն դժբախտաբար հանրային անվտանգության սպառնալիք է դարձել` հանգեցնելով մարդկային մահերի ու ֆիզիկական վնասվածքների: Սա անթույլատրելի իրավիճակ է: Խնդիրն ունի զգայունություն, որը կայանում է մեր եւ թափառող, անտուն կամ տիրազուրկ կենդանիների համակեցությունն էթիկապես ճիշտ, միեւնույն ժամանակ անվտանգ եւ արդյունավետ կերպով կազմակերպելու մեջ: Կարծում եմ` շահագրգիռ գերատեսչությունների իրավասությունների շրջանակում պետք է ամեն ինչ անել, բոլոր ջանքերը գործադրել` խնդրին հրատապ լուծում տալու համար: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը թափառող շներին վերաբերող հիմնախնդրի լուծման վերաբերյալ դեկտեմբերի 15-ին իր հրավիրած աշխատանքային քննարկմանը:

Մասնակցել են ներկայացուցիչներ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, ՆԳՆ ոստիկանությունից, Երեւանի քաղաքապետարանից:

Հաշվի առնելով խնդրի լուծման անհրաժեշտությունը` Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ պատգամավորների հետ ուսումնասիրել են ոլորտի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը եւ մի քանի տարի աշխատելուց հետո նախաձեռնել համապատասխան օրենսդրական փաթեթ: Բարձրաձայնելով նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական կարգավորումները` պատգամավորը նշել է` թափառող կենդանիների համար պետք է կառուցվեն հատուկ ապաստարաններ ու կացարաններ, իսկ ՏԻՄ-երին կվերապահվեն լրացուցիչ գործառույթ եւ լիազորություններ` ամբողջ գործընթացը կազմակերպելու, համակարգելու եւ վերահսկելու համար: Պատգամավորները նախատեսում են իրականացնել նաեւ կենդանիների որդեգրման ինստիտուտի փորձարկում: Այն նախատեսված կլինի այն քաղաքացիների համար, որոնք կնախընտրեն որդեգրել կացարաններում պահվող կենդանիներին:

Մասնակիցներն իրենց դիտարկումներն ու առաջարկներն են նեկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ: Անդրադարձ է եղել կենդանիների հաշվառման կենտրոնացված առցանց համակարգի ստեղծմանը, ստերջացմանն ու պաստվաստման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Կարեւորվել են թափառող կենդանիների համար համայնքային կացարանների ստեղծումը, չիպերի միջոցով կենդանիների նույնականացումը: Քննարկվել է կացարանների կառուցման ֆինանսավորման հարցը: Նախատեսվում է, որ այն կիրականացնեն համայնքները պետության կողմից տրվող սուբվենցիաների միջոցով: Կարեւորվել է գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը:

Ամփոփելով քննարկումը` Մերի Գալստյանն այն համարել է արդյունավետ: Նա նշել է, որ բարձրացված առաջարկները լրացուցիչ կքննարկվեն ու հնարավորության դեպքում կներառվեն առաջիկայում շրջանառության մեջ դրվելիք օրենսդրական փաթեթում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am