National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.08.2006
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Ազգային ժողովում

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Վեհափառը, որ առաջին անգամ էր խորհրդարանում պարոն Թորոսյանի Աժ նախագահ ընտրվելուց հետո, վերստին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները ուղղեց Աժ նախագահին` մաղթելով, որ նրա գործունեությունը արգասաբեր լինի եւ ազգային կյանքում ավելի շատ լինեն առաջընթաց վերելք ապահովող կանոնակարգումները, նշելով նաեւ այն երկարամյա, արդյունավետ համագործակցությունը, որ նախորդել է պարոն Թորոսյանի` որպես Ազգային ժողովի փոխնախագահ պաշտոնավարման ընթացքում եւ արտահայտվել է հանուն հայ առաքելական եկեղեցու շահերի գործունեությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունների կարգավորման օրինագծի մշակման խնդիրները` որպես հետեւանք բարեփոխման արդյունքում սահմանադրությունում ներառված համապատասխան հոդվածի: Վեհափառ հայրապետը լիահույս է, որ օրենքի նախագծի մշակումն ու ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել եկեղեցի-պետություն հարաբերությունները եւայն խնդիրները, որոնք վերաբերում են բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ պետական միջոցառումների արարողակարգին, հոգեւոր դաստիարակությանը, կրթությանը, հայ առաքելական եկեղեցու խորհրդանիշների օգտագործմանը` ընդհանրապես եկեղեցու կենսագործունեությանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հոգեւոր կյանքում եւ դերակատարությունը որպես հայ ինքնության անբաժանելի եւ կարեւոր հատված, կարեւորեց օրենքի ընդունումը, հետխորհրդային վերափոխումների մեջ հասարակական կյանքի առողջացման, բարոյական դաստիարակության խնդիրների պատշաճ լուծումը: Նշվեց, որ մեր երկրում, ապահովելով խղճի եւ դավանանքի ազատությունը, օրենքի շրջանակներում գործող կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, այդուհանդերձ մենք պարտավոր ենք առանձնացնել Հայ առաքելական եկեղեցին`  որպես ազգային արժեհամակարգի կարեւոր բաղկացուցիչ: Օրինագիծը պիտի որոշարկի հայ առաքելական եկեղեցու առաքելությունը` հոգեւոր-մշակութային կյանքում նրա ունեցած եւ ունենալիք դերակատարության, կարգավիճակի, իրավունքների առումով: Պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկայում համատեղ քննարկումներով օրենքի նախագծի մշակման եւ հետագա հանդիպումների շուրջ:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկեցին նաեւ փոխադարձ կարեւորություն ունեցող այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am