National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.12.2023
Մեր առաջնային խնդիրը տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ապահովումն է. Ռուստամ Բաքոյան
1 / 4

Կարեւորում եմ Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական միության դերը Հայաստանին վերաբերող հարցերում: Ինչպես արդարացիորեն նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդարանը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել է ու խոսել է ճշմարտության լեզվով: Այս համատեքստում արժեւորում եմ Ձեր առաքելությունը եւ հայանպաստ գործունեությունը: Այս մասին ընդգծել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ հանդիպման ժամանակ եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է նաեւ բարեկամ Ֆրանսիայի դերը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում:

Պատգամավորը հյուրերին մանրամասնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրականացման պարագայում տարածաշրջանում կտիրի երկարատեւ եւ կայուն խաղաղություն: Այս համատեքստում Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային գործընկերների աջակցությունը, որն իր հերթին կերաշխավորի տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը ներկայացրել է նաեւ մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, բարձրաձայնել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցերը: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքներում բնակվող մեր քաղաքացիները լուրջ խնդիրների են բախվում. ադրբեջանցիները թիրախավորում են սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական անձանց: Պատգամավորը մանրամասն խոսել է նաեւ մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, եզդիական համայնքի խնդիրներից՝ փաստելով, որ վերջիններս պաշտպանված են Հայաստանում: Հանձնաժողովի փոխնախագահը Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ուշադրությունն է հրավիրել նաեւ Իրաքի եզդիների իրավունքների պաշտպանության հարցի վրա: Ժոֆրուա Դիդիեն նշել է, որ եղել է Իրաքում եւ հաստատել՝ այնտեղ եզդիների կյանքը վտանգված է:

«Մենք կամրապնդենք Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները, կարտահայտենք մեր ջերմ բարեկամությունը Հայաստանի նկատմամբ»,- ընդգծել է Ժոֆրուա Դիդիեն:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am