National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.12.2023
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
1 / 2

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Միհրանյանի թեկնածությունը: Այս մասին դեկտեմբերի 5-ի ԱԺ նիստում բարձրաձայնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային փորձը: Հակոբ Միհրանյանը ներկայումս զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի երկրորդ վարչության պետի պաշտոնը:

Անդրադառնալով վերջին տարիների ընթացքում Հաշվեքննիչ պալատի հետ  սերտ համագործակցությանը՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ խորհրդարանում քննարկվել են պալատի ներկայացրած բազմաթիվ հաշվեքննություններ: «Մի շարք հաշվեքննությունների ղեկավարումն իրականացրել է պարոն Միհրանյանը: Դրանք եղել են բարձր որակով հաշվեքննություններ, որտեղ մի շարք խնդիրներ են վեր հանվել, մի շարք առաջարկություններ են արվել եւ դրանով արդեն իսկ արժանի են եղել այդ հաշվեքննություններն Ազգային ժողովում քննարկելու համար»,- ընդգծել է զեկուցողը:

Հակոբ Միհրանյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նա ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի գործունեության եւ հաշվեքննության գործընթացի խնդիրների վերաբերյալ իր պատկերացումները: Նշվել է, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն ունի որոշակի բացեր, որոնք ազդում են հաշվեքննության գործընթացի արդյունավետության վրա: «Ներկայիս օրենքում սահմանափակված են հաշվեքննվող օբյեկտների շրջանակը, այդ օբյեկտների տնօրինության տակ գտնվող որոշ տեղեկատվության հասանելիությունը, հստակ չեն հետհսկողությանը վերաբերող դրույթները եւ ընթացակարգերը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ օրենքում առկա բացերը լուծում են ստացել պատգամավորների նախաձեռնած՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի նախագծում: Հակոբ Միհրանյանը կարեւորել է պալատի՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

«Եթե ինձ վստահվի Հաշվեքննիչ պալատում որպես պալատի անդամ աշխատելու պատիվը, պարտավորվում եմ ամրապնդել կապը պետական կառավարման եւ հանրային վերահսկողության միջեւ»,- եզրափակելով ելույթը՝ ասել է թեկնածուն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am