National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.12.2023
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճների պաշտոնական բացման արարողությունը
1 / 7

Ազգային ժողովի աշխատանքներն առավել հարմար եւ տեխնիկապես հագեցած դարձնելը մշտապես գերազանցում է սպասված արդյունքը: Մենք արդեն իսկ նման փորձ ունենք, երբ ձեզ հետ համագործակցության արդյունքում նոր շունչ ենք հաղորդել մեր ամենօրյա աշխատանքին եւ լրացուցիչ հետաքրքրություն ստեղծել Ազգային ժողովի հանդեպ: Ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճների պաշտոնական բացման արարողության ժամանակ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության իրականացման համար, ինչի արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեության թափանցիկությունը տեխնիկապես ավելի տեսանելի կլինի ընտրողների համար: «Իրականացված աշխատանքը եւ համագործակցության օրինակելի փորձը, կարծում եմ, պետք է շարունակական լինեն»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, պատգամավորներ, ներկայացուցիչներ խորհրդարանի աշխատակազմից:

«Տեխնիկապես հագեցած հիանալի աշխատանքային միջավայր խորհրդարանական աշխատանքների համար. ակնառու են իրականացված աշխատանքների հստակ արդյունքները»,- ասել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը` ընդգծելով, որ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերի շրջանակում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Գնահատելով «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները` դեսպանը համագործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

Շնորհավորելով տեխնիկապես գերհագեցած դահլիճների բացման կապակցությամբ` Նաթիա Նացվլիշվիլին կարեւորել է նման դահլիճների առկայությունը` համոզմունք հայտնելով, որ առավել արդյունավետ կընթանան խորհրդարանական քննարկումները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ վերանորոգված  դահլիճները խոսուն օրինակ են միջազգային գործընկերների հետ համագործակցության: Նա հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կլինի շարունակական եւ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքների համար: Դավիթ Առաքելյանը ներկայացրել է դահլիճների տեխնիկական հագեցվածությունը:

Պատգամավորները եւս շնորհակալություն են հայտնել միջազգային գործընկերներին տեխնիկապես հագեցված դահլիճներով ապահովելու համար` ընդգծելով, որ նմանատիպ դահլիճներում նկատելիորեն կդյուրացվի աշխատանքը:

Հարկ է նշել, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դահլիճների տեխնիկական հագեցվածությունն ապահովել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am