National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.12.2023
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված զենքի եւ ռազմամթերքի շրջանառության կարգավորմանը
1 / 6

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որը պաշտոնապես ուժի մեջ է մտնել 2023 թվականի հունիսի 1-ից եւ իրենից ներկայացնում է հասարակական հարաբերությունների կարգավորման եւ անվտանգային համակարգի զարգացման կարեւոր ձեռքբերումներից մեկը:

2022 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի N 1562-Ա որոշմամբ հաստատվել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները, որտեղ օրենսդիրն աշխատանքային կարգով աջակցել է այդ միջոցառումներին: Այդ ընթացքում եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, կրկին խորքային ուսումնասիրվել են նոր օրենսդրության մի շարք դրույթները, որոնք, ըստ էության, կարող են որոշակի խոչընդոտներ ստեղծել նոր օրենքի կիրառման ընթացքում: Օրենսդիրը նախաձեռնել է նոր օրենսդրությունը լավարկելու նպատակով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Ըստ նրա՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը Հայաuտանի Հանրապետությունում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է: Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում: Դրանք ուղղված են տնտեսության, սպորտի եւ հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության եւ անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը:

Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի նաեւ որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը:

Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Նա կարեւորել է հեղինակի հետ համատեղ աշխատանքը փաթեթի վերաբերյալ:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am