National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.12.2023
Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակվող պատժատեսակները կհստակեցվեն, գործնականում առաջացող խնդիրները կլուծվեն. Արա Մկրտչյան
1 / 6

Մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ-ում ուժի մեջ են մտել նոր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը: Օրենսգրքերի կիրառության արդյունքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք ընդունելու ժամանակ դեռեւս նկատելի չեն եղել: Ուստի Արդարադատության նախարարությունը վեր հանված խնդիրների ու առաջարկների հիման վրա նախագիծ է մշակել. այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ առաջին ընթերցմամբ հանձնաժողովականներին ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողը նշել է, որ նախագիծը կազմվել է բացարձակ կոնսենսուսի արդյունքում: Քննարկումներ են տեղի ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Փոփոխություններ են առաջարկվում Քրեական օրենսգրքի 69-րդ, 73-րդ, 76-րդ եւ 77-րդ հոդվածներում, որոնց արդյունքում առավել հստակեցվելու են հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակվող պատժատեսակները: Ըստ փոխնախարարի՝ կլավարկվեն Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կտան լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

«Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածում բացակայում են քրեական վարույթը կարճելու հիմքերը, այն կիրառողները գործողությունն իրականացնում են անալոգիայի հիման վրա: Փոփոխության արդյունքում կվերացվի խնդիրը, կշտկվի իրավիճակը: Գրավը կիրառելու դեպքում կնախատեսվի, որ գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կկցվի վարույթի նյութերին: Գրավը կիրառված կհամարվի գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնին ներկայացված լինելու պահից: Այս կարգավորումը նույնպես հստակեցնող դեր ունի, եւ, բացի այդ, կսահմանվի, որ պարտավորությունը չկատարելը հիմք է դատարանի համար մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու համար»,- ասել է Արա Մկրտչյանը:

Հաջորդ կարգավորումը վերաբերում է պատշաճ ծանուցված անձի՝ հիվանդության պատճառաբանությամբ չներկայանալուն: Օրենսգրքում կսահմանվի լիազորող նորմ, եւ առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի համար կսահմանվի վարույթային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձեւի եւ կարգի ներկայացումը:

«Ոչ մեծ ծանրության հանցանքների համար նոր հատուկ վարույթ կնախատեսվի: Եթե նախաքննության փուլում քրեական հետապնդման ենթարկվող անձը փաստաբանի ներկայությամբ ընդունի իր մեղքն ու համաձայնի իր նկատմամբ կիրառել համաձայնությամբ տուգանք նշանակելու հատուկ վարույթը եւ նշված հանգամանքին դեմ չի լինի նաեւ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը, ապա այս հանգամանքը կարձանագրվի քրեական գործով, այն կուղարկվի դատարան: Դատավորը, քննելով մեղադրյալի կամքը եւ ստուգելով բացառող հանգամանքների բացակայությունը, եռօրյա ժամկետում կկայացնի արձանագրային հատուկ վարույթ ու մեղադրյալի նկատմամբ կնշանակի տուգանք՝ ընդ որում հոդվածի նախատեսված տուգանքի նվազագույն չափով»,- նշել է Արդարադատության փոխնախարարն ու կարեւոր համարել նախաձեռնությունը, քանի որ դրանով կբեռնաթափվեն դատարաններն ու նախաքննական մարմինները:

Պատգամավորները հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնք վերաբերել են վարույթի ընդունումը մերժելուն, ապացույց կեղծելու համար նախատեսված պատիժներին, դատաքննության հետաձգումներին:

Նախագծի հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ նախագիծը մեծ նախապատմություն ունի. այն բավականին երկար ու բազմակողմանի քննարկված է եւ կոչ է արել կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am