National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.11.2023
Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին:

«Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես: Հայագիտական, պատմագիտական, հումանիտար ինստիտուտների աշխատանքների շնորհիվ է ձեւավորվում պետության ինքնությունը, պետականության հիմքը՝ նախանշելով այն նպատակներն ու առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվելով՝ ժողովուրդն ապրում ու արարում է»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Հայաստանում գիտատեխնոլոգիական ներուժի զարգացում. որտեղից եւ ինչպես սկսել» թեմայով պանելային քննարկման ընթացքում:

Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում աստղագիտության, արբանյակաշինության մեջ առաջատար էր: «Հայաստանն ավանգարդ պետություն էր այդ գիտություններում: Եվ եթե ցանկանում ենք մեր երկիրը տեղայնացնել որեւէ գիտական, տեխնոլոգիական ուղղության մեջ, առանց գիտության անհնար է: Անհնար է առանց գիտական հենքի աշխարհում լինել առաջատար: Գիտությունն է միակ ճանապարհը, որի օգնությամբ Հայաստանը կկարողանա այս ագրեսիվ միջավայրում իր ուրույն տեղն ունենալ աշխարհի քարտեզի վրա»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով Գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման խորհրդի ձեւավորման կարեւորությանն ու անհրաժեշտությանը՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ գիտությունն ուժեղ պետության հիմքն ու իրավունքն է: «Պետք է ունենանք անկախ, համակարգային, ինստիտուցիոնալ գիտություն: Իսկ կազմակերպված գիտություն ունենալու համար հավելյալ ջանքեր են պահանջվում»,- նկատել է ԱԺ փոխխոսնակը:

Նրա խոսքով հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների իրականացրած աշխատանքների եւ ձեռքբերումների շնորհիվ Հայաստանը հեղինակավոր է: «Հայկական բարձր տեխնոլոգիական ընկերություններն առաջնորդողի դերակատարում ունեն Հայաստանում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը՝ արժեւորելով «Գիտուժը» նախաձեռնությունը եւ գիտական համայնքի միասնական աշխատանքի կարեւորությունը:

Կոնֆերանսում պանելային ձեւաչափով քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական համակարգի զարգացման հեռանկարներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելուն, հումանիտար եւ հասարակագիտական գիտությունների զարգացմանն ուղղված քայլերին, գիտության առեւտրայնացմանը վերաբերող հարցեր:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՅԲ կրթահամալիրի հիմնադիր Արամ Փախչանյանը, գիտական, կրթական եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ձեռներեցներ:

Կոնֆերանսի հիմնական նպատակն է քննարկել այդ համակարգի ստեղծման հեռանկարները եւ առկա մարտահրավերները, փորձել ուրվագծել ներկա պայմաններում խնդիրների լուծմանը նպաստող գործիքակազմերն ու մոտեցումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am